Վիրաբուժություն

Վիրաբուժությունը մեր կլինիկայում հիմնված է անվտանգ, ճշգրիտ և առավելագույնս նուրբ մոտեցումների վրա։ Վիրաբուժական բոլոր միջամտությունները իրականացվում են նորագույն սարքավորումներով, ինչը թույլ է տալիս կատարել պրոցեդուրաները արագ, թեթև և գրեթե անցավ։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ճշգրիտ ախտորոշմանը՝ յուրաքանչյուր հիվանդի համար ընտրելով ամենահարմար բուժման ձևը։ Մեր բժիշկները իրականացնում են ատամների հեռացում ցանկացած բարդությամբ, ներառյալ իմաստության ատամների ռետինացված և դիստոպացված իմաստության ատամները։ Կատարում ենք կիստաների, գրանուլոմաների, լնդերի և արմատների բորբոքային հիվանդությունների բուժում, ինչպես նաև բերանի խոռոչի նախապատրաստում իմպլանտացիայի համար։ Բոլոր վիրահատությունները անցկացվում են ժամանակակից անզգայացման միջոցով, ապահովելով առավել թեթը բուժման ընթացք։ Հատուկ ուշադրություն ենք դարձնում հետվիրահատական շրջանին՝ տրամադրելով հստակ խորհուրդներ արագ և անվտանգ վերականգնման համար։ Մեր կլինիկայում վիրաբուժական բուժումը տեխնոլոգիայի, փորձի և հոգատարության միասնություն է։ Վստահեք ձեր բուժումը մեր բժիշկներին, և մենք կապահովենք անվտանգ և արդյունավետ լուծում անգամ ամենաբարդ խնդիրների դեպքում։

Ատամի գագաթի ռեզեկցիա
Սա վիրաբուժական միջամտություն է, որը թույլ է տալիս անցավ վերացնել խրոնիկ պերիոդոնտիտը: Տվյալ գործողությունը տևում է 30-60 րոպե և կայանում է արմատի տակ գտնվող  թարախային պարկի (կիստա) հեռացման մեջ: Թարախային պարկի հետ միաժամանակ հեռացվում է արմատի մի մասը: Սկզբում բժիշկը կատարում է փոքրիկ կտրվածք լնդի վրա, այնուհետև ոսկրային հյուսվածքի հատվածում բացվում է անցք, որի միջոցով իրականացվում է արմատի և գոյացության հեռացումը: Տվյալ վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացման տակ և բոր մեքենայի օգնությամբ:

Թարախապարկի առաջացման պատճառները

  • Չբուժված և բարդեցված կարիես, պուլպիտ կամ պերիոդոնտիտ
  • Ատամի վնասվածք, մասնավորապես ատամի կոտրվածք
  • Արմատախողովակների անորակ բուժում

Թարախապարկի բուժում – Առաջացման նախնական փուլում հնարավոր է թերապևտիկ բուժում,մասնավորապես պղնձի իոնների ներմուծմամբ դեպի արմատի գագաթ (դեպոֆորես): Եթե կոնսերվատիվ բուժման մեթոդները արդյունք չեն տալիս, ապա կատարվում է վիրահատական միջամտություն՝ ցիստոտոմիա (արմատի գագաթի հատում), ցիստեկտոմիա:   Ցիստեկտոմիան ռադիկալ վիրահատական մեթոդ է, որի ժամանակ կատարվում է թարախապարկի լիարժեք հեռացում թաղանթի հետ միասին, այնուհետև կարվում է վերքը:

Ծնոտի պերիոստիտ – Սա բորբոքային պրոցես է, որի օջախը գտնվում է վերնոսկրում: Ծնոտի պերիոստիտը զարգանում է մի շարք ատամների բորբոքային պրոցեսների ընթացքում: Պերիոստիտի առաջացման պատճառները՝

  • Հիվանդ ատամները կարող են հանդիսանալ ծնոտում ինֆեկցիայի աղբյուր
  • Ժամանակին չբուժված ատամների բորբոքային պրոցեսները կարող են բերել ծնոտի ինֆեկցման
  • Ավելի հազվադեպ ախտածին միկրոօրգանիզմները թափանցում են ծնոտի մեջ, օրինակ՝ ծնոտի կոտրվածքի կամ դեմքի փափուկ հյուսվածքների տարածուն ինֆեկցիաների ժամանակ

Հնարավոր է նաև ինֆեկցիայի տարածում արյունատար կամ լիմֆատիկ անոթների միջոցով այլ բորբոքային օջախներից, օրինակ՝ տոնզիլիտների ժամանակ և այլ ինֆեկցիոն հիվանդություններից: Սա ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ: Ավելի հաճախ ծնոտի պերիօստիտը առաջանում է պերիոդոնտիտի սրացումից կամ ատամի հեռացման բարդացումից, մասնավորապես, եթե դրան նախորդել է օրգանիզմի գերսառեցումը: Պերիոստիտի բուժումը ստոմատոլոգիական կլինիկայում ավելի հաճախ կատարվում է վիրահատական ճանապարհով: Տեղային անզգայումից հետո թարախային օջախի կենտրոնում կատարվում է կտրվածք՝ թարախին տալով արտահոսք,որից հետո 2-3 օրով դրվում է ռետինե դրենաժ:

Թարախապարկ (Կիստա)
Ատամի թարախապարկի ախտանիշները  — Թարախապարկը չափսերով մեծացած գրանուլացիոն հյուսվածք է ավելի քան 0.5 սանտիմետր տրամագծով: Այդ նորագոյացության զարգացումը ոսկրային հյուսվածքի մեջ հաճախ ընթանում է աննկատ և մի քանի տարիների ընթացքում: Այդ պատճառով թարախապարկերը ի հայտ են գալիս պատահական  ռենտգեն պատկերի վրա կամ այն ժամանակ, երբ պարկը պատռվում է և նրա պարունակությունը անցնում է ոսկրային հյուսվածքի մեջ:

Պերիկորոնիտ – Սա բորբոքային պրոցես է ,որը տեղակայվում է ծգտվող ատամի շրջակա լնդային հյուսվածքներում: Հաճախ ախտահարվում է ստորին ծնոտի իմաստության ատամի հատվածը: Այդ ժամանակ հիվանդի մոտ նկատվում են ծգտման բարդություններ՝ մասնավորապես իմաստության ատամի: Պատճառները մի քանիսն են՝

  • Իմաստության ատամի սխալ դիրք
  • Ատամի արմատների սխալ տեղակայում
  • Ատամի պարկի պատի հաստացում, որը շրջապատում է ատամի պսակը
  • Լնդի լորձաթաղանթի հաստացում, որի պատճառով դժվարանում է ատամի ծգտումը

Պերեկորոնիտի վիրահատական բուժումը կատարվում է հետևյալ կերպ՝ բժիշկը կտրվածք է իրականացնում ախտահարված լնդի հատվածում, այնուհետև հեռացվում է թարախային զանգվածը և լվացվում հատուկ անտիսեպտիկների օգնությամբ: Բոլոր վիրահատական գործողությունները կատարվում են տեղային անզգայացման տակ:

Սանձիկ – Հաճախ դիմային ատամների ճեղքերը առաջանում են վերին շրթունքի կարճ սանձիկի պատճառով: Բրեկետ համակարգը տեղադրելուց առաջ կարևոր է հեռացնել այդ խոչընդոտը՝ ատամները մոտեցնելու համար: Վերին շրթունքի սանձիկը իրենից ներկայացնում է լորձաթաղանթի ծալվածք, որը առաջանում է լնդի՝ շրթունքին անցման շրջանում: Եթե նկատվել է վերին շրթունքի կարճ սանձիկ կամ նրա շատ մոտ տեղակայում ատամներին, ապա հիվանդի մոտ նկատվում է հետևյալ ֆունկցիոնալ խանգարումները՝

  • Ճեղքեր դիմացի ատամների շրջանում (դիաստեմա)
  • Ոչ արտահայտիչ ժպիտ՝ շրթունքների շարժունակության թերի լինելու պատճառով: Խոսքի արատներ կամ մի խումբ հնչյունների սխալ արտասանում

Շարժվելով շրթունքի հետևից՝ սանձիկը իր հետ տանում է միջատամնային պտկիկը: Տարիքով մարդկանց մոտ այն անընդհատ առաջացնում է գրգռումներ և կարող է բերել լնդի իջեցման և ատամի վզիկի մերկացման: Երեխաների մոտ կծվացքի ձևավորման շրջանում կարող է առաջանալ դիմացի ատամների առաջնային դիրք: Ժամանակակից մեթոդներին տիրապետող բժշկի համար բարդ չէ հեռացնել դիմացի ատամների միջատամնային տարածությունը: Հարկավոր է վերացնել պատճառը՝ վերին շրթունքի կարճ սանձիկը, իսկ այնուհետև հետևանքը՝ միջատամնային ճեղքը: