Մեր ատամներն ամեն օր ենթարկվում են տարբեր տեսակի արտաքին ազդեցությունների: Որպես հետեւանք, ատամները դեղնում են, կորցնում են իրենց փայլը, եւ մեր ժպիտը դադարում է հիացմունքի ու հպարտության առարկա լինել: Այս խնդրի օպտիմալ լուծում է հանդիսանում ատամների սպիտակեցումը: Մեր բժիշկներն օգտագործում են «ՈՒԼՏՐԱԴԵՆՏ» ընկերության բավական հայտնի տեխնոլոգիան: Այն թույլ է տալիս սպիտակեցնել ատամներն ընդամենը մեկ ժամում՝ առանց հիվանդին անհանգստություն պատճառելու: Պրոցեդուրայից հետո ատամներն ավելի առողջ ու փայլուն տեսք են ստանում: «ՈՒԼՏՐԱԴԵՆՏ» ընկերության տեխնոլոգիան չի վնասում ատամի էմալը, ինչպես նաև չի ազդում հիվանդի ընդհանուր առողջության վրա: Ընդ որում, սպիտակեցումից հետո ատամի էմալի մշակումը ֆոսֆորով երաշխավորում է ատամի հուսալի ամրապնդումը:
Կլինիկայի կողմից օգտագործվող տեխնոլոգիայի կարեւոր առավելությունը դրա երկարատեւ ազդեցությունն է (1-3 տարի):
Նախքան սպիտակեցման պրոցեդուրան, հիվանդը պետք է`
- Կատարի ատամների եւ բերանի խոռոչի հիգիենիկ մաքրում
- Հեռացնի ատամնաքարերը
- Բուժի կարիեսի կազմավորումները
- Բերանի խոռոչի համապարփակ բուժում անցնի
Ատամները սպիտակեցնելուց հետո հինգ օր հիվանդը պետք է ձեռնպահ մնա այնպիսի ուտելիքներից, որոնք ներկանյութեր են պարունակում (շոկոլադ, սուրճ), չծխի, եւ չօգտագործի մածուկներ, որոնք հղկող մասնիկներ ունեն: Մասնագիտական սպիտակեցումը բաժանվում է երկու հիմնական խմբերի՝ կաբինետային սպիտակեցում և սպիտակեցում տնային պայմաններում՝ բժշկի հսկողության ներքո: Տնային պայմաններում սպիտակեցումն ավելի դժվար է եւ պահանջում է տանը ամեն օր պրոցեդուրաներ իրականացնել: Տնային պայմաններում սպիտակեցումը կարող է 2-4 շաբաթ տևել (կախված է ատամների նախնական վիճակից, եւ սպիտակեցման ընտրված ձևից):
Ատամների մասնագիտական մաքրում
Ի՞նչ է ատամների մասնագիտական մաքրումը եւ ինչու՞ է դա անհրաժեշտ
Պրոցեդուրայի ընթացքում ատամնաբույժը սահմանված կարգով վերացնում է ատամների բոլոր տեսակի նստվածքները, այդ թվում.
- Ատամնաքարեր
- Փափուկ նստվածք
- Պիգմենտային խիտ նստվածք
- «Ծխողների նստվածք», եւ այլն
Ինչու՞ է ատամնաքարը վտանգավոր
Ատամնաքարերը տեղակայված են ատամի մակերեսին՝ լնդի ծայրին, ինչպես նաև լնդի տակ: Դրանք բացասաբար են ազդում պարադոնտի վիճակի վրա (այսինքն՝ ատամը շրջապատող բոլոր հյուսվածքների վրա): Ատամների նստվածքի նման, ատամնաքարերը միկրոօրգանիզմների կլաստեր են: Հետեւաբար, բացի այն բանից, որ ատամնաքարերը մեխանիկորեն ճնշում եւ վնասում են լնդերը, դրանց մանրէները լնդերի բորբոքում են առաջանցում, այն է՝ հանգեցնում են գինգիվիտի զարգացմանը: Եթե ժամանակին չհեռացնել լնդի վրայի ատամնաքարերը, մանրէները կարող են թափանցել լնդերի տակ՝ հանգեցնելով պարոդոնտի գրպանում թարախի ձեւավորմանը, այսինքն՝ պարոդոնտիտ առաջացնել:
Պարոդոնտիտը հանգեցնում է ոսկրային հյուսվածքի կորստի, լնդերի իջեցմանը եւ արմատների ատամների մերկացմանը: Ի լրումն, պարոդոնտի հիվանդության հաճախակի հանդիպող ախտանիշեր են վատ շունչը, թույլ ատամները, պարոդոնտի գրպանում թարախի կուտակումը: Պարոդոնտիտը վտանգավոր հիվանդություն է: Այն կարող է հանգեցնել ատամների կորստի՝ դրանք շրջապատող հյուսվածքի բորբոքման հետևանքով ատամների թուլացման պատճառով: Իսկ այս բորբոքման պատճառը, ինչպես մենք տեսանք, ատամնաքարերի եւ բակտերիաների կուտակումն է: Բացի այդ, այնտեղ, որտեղ կա ատամնաքար, կան նաև մանրէներ: Իսկ որտեղ ատամների մակերեւույթի վրա մանրէներ են կուտակվում, այնտեղ ժամանակի ընթացքում կարիես է զարգանում: Հետեւաբար, բերանի խոռոչի պարբերական մասնակիտական հիգիենան կարիեսի կանխարգելման լավագույն մեթոդն է:
Համապարփակ մասնագիտական հիգիենա:
- Խիտ ատամնաքարերի հեռացում («քարեր») ուլտրաձայնային եղանակով
- Ատամնաքարերի հեռացում և ատամի հղկում “AirFlow” մեթոդով
- Ատամների ֆոսֆորացում
Մեր կլինիկայում բերանի խոռոչի հիգիենան իրականացվում է միայն բժշկական բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների կողմից: Խորհուրդ է տրվում համապարփակ ատամների մաքրում իրականացնել 6 ամիսը մեկ անգամ: Այս գործընթացը օգնում է կանխել ատամի կարիեսը ու լնդերի հիվանդությունները: