Պարադոնտալոգիա

Կա այսպիսի մի արտահայտություն ՝ <պարոդոնտի հիվանդությունները ատամների լռակյաց թշնամիներն են>: Քանի որ վաղ թե ուշ այդ խնդիրները կարող են բերել ատամների կորստի: Հիմնական վտանգը թաքնված է նրանում, որ հիվանդության սկիզբը կարող է ընթանալ առանց  նշանների, այսինքն  աննկատ հիվանդի համար: Այնպիսի սիմպտոմները ,ինչպիսիք են ատամնաքարերը և ատամի վրա այլ կուտակումները, լնդերի արյունահոսությունը ատամնեը մաքրելու ժամանակ կամ բերանի տհաճ հոտը, հաճախ հիվանդների կողմից ընկալվում են, որպես աննշան և ուշադրության ոչ արժանի: Այսպիսի հիվանդությունների պատճառները հաճախ ակնհայտ են, իսկ երբեմն անհնար է այն ճշգրիտ բացահայտել: Բոլոր պատճառները կարելի է բաժանել երկու մասի՝ տեղային և ընդհանուր: Տեղային պատճառներին վերաբերում են անմիջապես բերանի խոռոչի անբարենպաստ գործոնները (թերի հիգիենա, ատամնային կուտակումներ, անորակ դրված պլոմբաներ և օրթոպեդիկ կոնստրուկցիաներ, արտաքին մեխանիկական գրգռիչներ և այլն:

Պարոդոնտի բուժման մեթոդները բաժանվում են երկու խմբի ՝ կոնսերվատիվ (թերապևտիկ)  և վիրակահական: Բուժման մեթոդի ընտրությունը կախված է հիվանդության փուլից, այսինքն նրա խորությունից և զուգակցվող պոթոլոգիաներից: Երբեմն բավարար է անցկացնել  ռեգուլյար թերապևտիկ պրոցեդուրաներ, իսկ մյուս դեպքերում անխուսափելի է վիրահատական միջամտությունը:

Գինգիվիտ – Գինգիվիտը լնդերի բորբոքում է, որի ժամանակ դեռևս առկա չեն պարոդոնտալ լնդագրպանիկներ: Սուր գինգիվիտի սիմպտոմներն են ՝ այտուց, կարմրություն, լնդային ցավ, արյունահոսություն ծամելու և ատամները մաքրելու ընթացքում: Երբեմն լնդի վրա կարող են երևալ մանր խոցեր:

Պարոդոնտիտը լնդերի բորբոքում է, որը լորձաթաղանթից անցնում է ատամին շրջապատող և նրա կայունությունը ապահովող բոլոր հյուսվածքների վրա: Դրա հետևանքով տեղի է ունենում ատամնալնդային միացման քայքայումներ և ատամին շրջապատող ոսկրային հյուսվածքի նոսրացում, ինչը կարող է բերել ատամի շարժունակությանը և կորստին: Ադեկվատ բուժման բացակայության հետևանքով պարոդոնտալ գրպանիկների խորությունը հետզհետե խորանում է, տեղի է ունենում ոսկրի քայքայում և ատամի արմատի մերկացում: Արմատի մերկացման հետևանքով տեղի է ունենում ատամի գերզգայունություն քիմիական և ջերմային ազդակների նկատմամբ:

Պարոդոնտոզ – Պարոդոնտոզի ժամանակ գրեթե չեն լինում արյունահոսություններ և լնդային բորբոքումներ, չեն առաջանում լնդային գրպանիկներ, չկա ատամի շարժունակություն և տհաճ հոտ բերանի խոռոչից: Այն մինիմալ է կամ բացակայում է: Հաճախ պարոդոնտոզի հիմնական պատճառ է հանդիսանում ալվիոլյար ելյունը (ծնոտի ոսկրային հյուսվածքի քայքայում), ինչը բերում է  լնդի հավասարաչափ իջեցման և ատամի արմատի մերկացման: Պարոդոնտոզի բուժմանը պետք է մոտենալ կոմպլեքսային՝ ազդելով օրգանիզմի բոլոր կարևոր օրգանների վրա: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ոչ միայն տեղային, այլ նաև համընդհանուր պրոցեդուրաներ( ֆիտոթերապիա, վիտամինոթերապիա, լազերային թերապիա, աուտոգեմոթերապիա և այլն): Եվ իհարկե պարոդոնտոզի ուշացած փուլերի ժամանակ անխուսափելի են վիրահատական մեթոդները: Պարոդոնտի հիվանդությունների բուժումը կախված է հիվանդության պատճառից և խորությունից:   Սկզբնական փուլում պետք է ի հայտ բերել և հնարավորության դեպքում վերացնել հիվանդության պատճառները (փոխել ոչ կայուն պլոմբաները և արհեստական պսակները), ապա պարտադիր անցկացնել բերանի խոռոչի մասնագիտական հիգիենա, հեռացնել ատամնափառը և ատամնաքարը, և միայն այդ ամենից հետո նշանակել տեղային և ընդհանուր բուժում: Գինգիվիտի կամ պարոդոնտիտի թեթև աստիճանի ժամանակ ատամնաքարերը հեռացնում են սովորական մեթոդով՝ ուլտրաձայնային եղանակով և այլ գործիքների կիրառմամբ: Եթե պարոդոնտալ գրպանիկների խորությունը կազմում է 4-6 միլիմետր, ապա խոսքը գնում է միջին աստիճանի ծանրության մասին:

Այս դեպքում սովորական գործիքների օգնությամբ անհնարին է հասնել լնդագրպանիկում առկա կուտակումներին: Ատամնաքարը և ատամնափառը որակյալ հեռացնելու համար անհրաժեշտ է կատարել լնդային կտրվածքներ, որպեսզի ստեղծվի աշխատանքային դաշտ պարոդոնտալ գրպանիկները մաքրելու համար: Եթե պարոդոնտիտի աստիճանը ծանր է և գրպանիկի խորությունը անցնում է 6 միլիմետրից և ծնոտի ոսկրի հաստությունը իջել է ատամի արմատի մեկ երկրորդից ավելին և ունենք ատամի շարժունակություն, ապա անհրաժեշտ է վիրահատական բուժում: Վիրահատությունը, որով կատարվում է այսպիսի պարոդոնտիտը, կոչվում է լոսկուտային վիրահատություն: Ագաթ Դենթալ ատամնաբուժարանը Երևանի այն եզակի ատամնաբուժարաններից է, որը առաջարկում է պարոդոնտալ վիրահատությունների լայն սպեկտոր, որը իրականացնում է <New York Medical University> -ում  բարձր որակավորում ստացած  բժիշկ-պարոդոնտոլոգը: Ատամնաբուժարանում ժամանակ առ ժամանակ  կազմակերպվում են կոնսուլտացիաներ  <New York Medical University>-ի պարոդոնտոլոգիայի և իմպլանտոլոգիայի ամբիոնի պրոֆեսորի կողմից:

Լոսկուտային վիրահատություններին զուգահեռ հարկ եղած դեպքում կատարվում է ոսկրային հյուսվածքների տռանսպլանտացիա ալվիոլյար ելյունի հաստությունը բավարարելու համար: Բոլոր գործողություններից հետո լնդային լոսկուտը կարերի օգնությամբ տեղադրվում է համապատասխան դիրքում: Հետվիրահատական փուլը սովորաբար տևում է մի քանի օր՝ հետևելով բժշկի խորհուրդներին: Հետագայում կարերը քանդվում են բժշկի կողմից կամ ներծծվում են:

Ոսկրային պլաստիկա – Ոսկրային պլաստիկան կիրառվում է, երբ պարոդոնտալ հիվանդությունների հետևանքով նկատվում է ոսկրային հյուսվածքների զգալի կորուստ և անհրաժեշտ է վերականգնել ոսկրի ծավալը: Այս վիրահատությունը սովորաբար համակցվում է լաթային վիրահատության հետ: Լաթի (լոսկուտ) տակ տեղադրվում է ոսկրային տրանսպլանտանտ: Դա կարող է լինել կամ արհեստական ոսկրանյութ, կամ ոսկրային հյուսվածք՝ վերցված հիվանդի ծնոտի այլ հատվածից: Լաթը կարելուց հետո տեղի է ունենում իմպլանտանտի աստիճանաբար լավացում և ոսկրային հյուսվածքի մեծացում ատամի շրջանում:

Շրթունքների և թշերի սանձիկների պլաստիկա – Ինչպես բերանի խոռոչի նախադռան փոքր բացվածքը , այնպես էլ կարճ սանձիկները բերում են բերանի խոռոչի լորձաթաղանթի մշտական լարվածության: Այս լարվածությունը առաջացնում է լնդի իջեցում և ատամի վզիկների մերկացում: Այդ լարվածությունից ազատվելու համար  պետք է կատարել սանձիկների հատում: Դա կատարվում է վիրաբուժական եղանակով և մի քանի կտրվածքի օգնությամբ: Այնուհետև դրվում է կար: Գործողությունը կատարվում է տեղային անզգայացման տակ և բավականին անցավ է հիվանդների համար: Լավացման ընթացքը տևում է 3-7 օր:

Վեստիբուլոպլաստիկա (Բերանի նախադռան խորության մեծացում) — Հաճախ լնդերի հիվանդության պատճառ կարող է հանդիսանալ բերանի նախադռան բնածին փոքրությունը: Դա նշանակում է, որ լորձաթաղանթի անցումը թշին և շրթունքին (անցման ծալք) գտնվում է շատ մոտ լնդային եզրին և ատամների վզիկներին: Շրթունքների և թշերի շարժման ժամանակ լորձաթաղանթը անընդհատ գտնվում է լարվածության մեջ: Ժամանակի ընթացքում այս լարվածության պատճառով լինդը բարձրանում է՝ մերկացնելով ատամի վզիկները և արմատները: Այս խրոնիկ լարվածությունը քչացնելու համար կատարվում է հատուկ կտրվածք անցման շրջանում: Այս կտրվածքների լավանալուց հետո անցման ծալքը հեռանում է լնդային եզրից, և լորձաթաղանթի լարվածությունը թուլանում է: Դեղորայքային բուժումը կատարվում է անհատական: Բժշկի կողմից կարող են նշանակվել ինչպես տեղային պրոցեդուրաներ, այնպես էլ ընդհանուր բուժում:

Տեղային պրոցեդուրաներ – Թրջոցներ, դեղորայքային ապլիկացիաներ, հատուկ թաղանթների տեղադրում լնդերի վրա, գելեր և քսուքներ, բերանի խոռոչի ողողման տարբեր հեղուկներ, լնդերի մերսում, ֆիզիոպրոցեդուրաներ, ատամի տարբեր մածուկների ռեգուլյար օգտագործում և այլն:

Ընդհանուր բուժում – Անտիբիոտիկների, վիտամինների  ընդունում, արյան շրջանառությունը և իմունիտետը լավացնող պրեպարատներ, հակաօքսիդանտներ, բիոհավելումներ, օմեոպատիկ պրեպարատներ և այլն: Նաև հաշվի առնելով, որ պարոդոնտիտի ամենատհաճ հատկանիշներից է ատամի շարժունակությունը, հաճախ պետք է գալիս իրականացնել շինավորում (այսինքն՝ ատամների միացումը մեկը մյուսի հետ): Արդյունքում ամեն ատամ դառնում է ավելի քիչ շարժուն, որովհետև ֆիքսվում է հարևան ատամի հետ: