Օրթոդոնտիան լուծում է կծվածքի և ատամնաշարերի տարբեր խնդիրներ: Բացի էսթետիկ հարցերից կարող են առաջանալ նաև բազմաթիվ խնդիրներ՝ շնչառության խախտում, խոսքի թերություններ: Ատամների խիտ դասավորությունը պատճառ է դառնում ատամների բազմակի կարիեսի և լնդերի հիվանդությունների, ծամիչ ֆունկցիայի խախտումը բերում է քունք-ստործնոտային հոդերի պրոբլեմների, ատամների մաշվածության, ինչպես նաև աղեստամոքսային խանգարումների: Այսպիսով օրթոդոնտիկ բուժման նպատակը ոչ միայն գեղեցիկ ժպիտն է, այլև բազմաթիվ հիվանդությունների պրոֆիլակտիկան: Այդ նպատակով գերադասելի է նախապես դիմել օրթոդոնտին արդյունքին առավել արագ հասնելու համար:
Կարևոր է նշել, որ ժամանակակից օրթոդոնտիան թույլ է տալիս ուղղել կծվածքը ցանկացած տարիքում: Որոշիչ է ատամների և ոսկրային հյուսվածքի վիճակը: Տարիքային սահմանափակում չկա: Կոնսուլտացիան կօգնի ընտրել բուժման լավագույն տարբերակը:
Օրթոդոնտիկ բուժումը կատարվում է շարժական և ոչ շարժական մեթոդներով: Շարժական մեթոդի դեպքում կիրառվում են տարբեր սարքեր: Շարժական սարքերը նախընտրելի են մի շարք պատճառներով՝ հիգիենան դյուրին է, քանի որ սարքերը չեն ֆիքսվում ատամներին, հնարավոր է հեշտությամբ հանել սարքերը, լվալ և նորից տեղադրել: Շարժական սարքերը հարմար են օգտագործման համար, քանի որ պատրաստվում են անհատական:
Սարքերի կառուցվածքային բազմազանությունը թույլ է տալիս անցկացնել օրթոդոնտիկ բուժումը առանց մշտական ատամների հեռացման:
Անհատական մոտեցումը հնարավորություն է տալիս ճիշտ ընտրություն կատարել: Օրթոդոնտիկ բուժումը պահանջում է համբերություն, սակայն արդյունավետ բուժումը կարդարացնի ձեր սպասումները: