Իմպլանտացիա

«Agat Dental»-ում ատամի իմպլանտացիան կատարվում է բարձր որակով՝ երկարատև արդյունքի համար։ Մենք օգտագործում ենք միջազգային առաջատար բրենդների իմպլանտներ, որոնք ապահովում են ամրություն, կենսահամատեղելիություն և կանխատեսելի բուժում։ Ճշգրիտ ախտորոշման և համակարգչային պլանավորման շնորհիվ վիրահատությունը անցնում է արագ, անվտանգ և քիչ անհարմարություններով։ Մեր բժիշկները կատարում են ցանկացած բարդության իմպլանտացիա՝ ներառյալ ոսկրային հյուսվածքի պակասի դեպքում, նաև միաժամանակյա իմպլանտացումը ատամի հեռացումից անմիջապես հետո։ Մենք կիրառում ենք քիչ տրավմատիկ մեթոդներ, դրա հաշվին կրճատում են վերականգնման ընթացքը և նվազեցվում է բարդությունների ռիսկը։ Իմպլանտները ամբողջությամբ կատարում են ատամի գործառույթը, իսկ դրանց վրա պատրաստված պսակները տեսքով մաքսիմալ բնական են։ Այդ մոտեցումը հնարավորություն է տալիս վերականգնել լիարժեք ծամելու ֆունկցիան, գեղեցիկ ժպիտը և ինքնավստահությունը։ Բուժման յուրաքանչյուր փուլ վերահսկվում է մեր բժիշկների կողմից։ Մենք հիվանդի հետ ենք առաջին այցելությունից մինչև վերջնական վերականգնում։ Իմպլանտացիան մեր կլինիկայում՝ ձեր առողջ, գեղեցիկ և երկարատև ժպիտի լավագույն լուծումն է։

Ատամնային իմպլանտացիան կատարվում է երեք փուլով: Առաջին փուլում իմպլանտանտը տեղադրվում է ծնոտի հաստության մեջ վիրահատական ճանապարհով: Սերտաճման ժամանակահատվածից հետո իմպլանտանտին կցվում է աբաթմենթը, որը կապող օղակ է հանդիսանում իմպլանտանտի և արհեստական պսակի միջև: Դա վիրահատության երկրորդ փուլն է: Այնուհետև տեղի է ունենում օստեոինտեգրացիա, որի ընթացքում իմպլանտանտը և ծնոտի ոսկորը սերտաճում են այնպես, որ իմպլանտանտը դառնում է ծնոտի մի մասնիկը: Երրորդ փուլում պատրաստվում է ատամնային պրոթեզը և կցվում է իմպլանտային համակարգին: Արդյունքում ստանում ենք բնականին շատ մոտ նոր ատամնաշար:

Արյունաստեղծ օրգանների և արյան հիվանդությունները, օրինակ՝ արյան մակարդելիության խնդիրները, որոնք դարձնում են ցանկացած վիրահատություն անհնարին, որովհետև առաջացնում են լուրջ արյունահոսություններ

Իմպլանտացիայի բացարձակ հակացուցում է համարվում

  • Արյունաստեղծ օրգանների և արյան հիվանդությունները, օրինակ՝ արյան մակարդելիության խնդիրները, որոնք դարձնում են ցանկացած վիրահատություն անհնարին, որովհտև առաջացնում են լուրջ արյունահոսություններ
  • Կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ (բնածին ու ձեռքբերովի): Դրա ամենավառ օրինակ են հանդիսանում նյարդային հիվանդությունները, որոնց ժամանակ հիվանդը կարող է ոչ ադեկվատ ընկալել բուժման գործընթացը և կանոնները
  • Տարբեր օրգանների և օրգան-համակարգերի չարորակ նորագոյացություններ: Վիրահատական միջամտությունը այդ դեպքերում կարող է ազդել ուռուցքի աճի և տարածման վրա
  • Հիվանդի իմունոլոգիական վիճակը: Վիրահատական միջամտությունը պահանջում է իմունային համակարգից բավականին ակտիվ և լարված աշխատանք հյուսվածքների նորմալ վերականգնման համար
  • Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ՝ կլերոդերմիան, ռևմատիկ և ռևմատոիկ հիվանդությունները դարձնում են իմպլանտացիայի գործընթացը անհնար
  • Տուբերկուլիոզը և նրա բարդությունները
  • Բերանի խոռոչի լորձաթաղանթի որոշ հիվանդություններ, որոնցից են խրոնիկ ռեցեդիվող ավտոզ ստոմատիտները, կարմիր գայլախտը, շեգրենի սինդրոմը և այլն
  • Առաջնային տեսակի շաքարային դիաբետ