Էնդոդոնտիա

Էնդոդանտիան ատամնաբուժության այն բաժինն է, որը ուսումնասիրում է արմատուղիների հետ կապված գործողությունների մեթոդիկան և տեխնիկան, այլ կերպ ասած արմատի ներվի հեռացման, մաքրման և ատամի արմատի պլոմբավորման գործընթացը: Դա դժվար և բծախնդրություն պահանջող աշխատանք է, որը բժշկից պահանջում է մասնագիտական բարձր որակներ և մեծ փորձ: Բուժման հաջողությունը կախված է հետևյալ հանգամանքներից՝

  • Տարբեր դասերի ատամների խորշերի անատոմիայի առանձնահատկությունների իմացություն
  • Բարձր տեխնոլոգիական սարքավուրումներից օգտվելու ունակություն
  • Արմատուղիների պլոմբավորման տեխնիկայի տիրապետում

Ագաթ Դենթալ ատամնաբուժական կլինիկան ապահովված է ժամանակակից սարքավորումներով և մեր կլինիկայում աշխատում են վերոնշյալ պահանջներին համապատասխանող որակավորված բժիշկներ:
Մեզ մոտ Դուք կարող եք բուժել նաև իմաստության ատամները, մենք ձգտում ենք կոտրել դրանց բուժման անհնարինության համոզմունքը:  Էնդոդանտիկ մեթոդով լավ բուժված և վերականգնված ատամը կարող է դեռ շատ երկար ծառայել: