Մեր Մասին

«Ագաթ Դենթլ» ստոմատոլոգիական կլինիկան իր դռները բացել է այցելուների առաջ 2003 թվականից։ Մեր աշխատանքի հիմքում միշտ եղել է մի պարզ սկզբունք՝ «Երջանկությունը սկսվում է ժպիտից»։ Բուժման ընթացքում օգտագործվում է միայն վերջին սերնդի սարքավորումներ ու նյութեր, որոնք ապահովում են առավելագույն անվտանգություն և հարմարավետություն: Ցավազրկման համար օգտագործվում են միայն առաջատար արտադրողների ցավազրկողները:
Մեր հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար՝ կլինիկայի բժիշկները միանգամյա օգտագործման պարագաներն օգտագործում են միայն մեկ անգամ: Եթե բժշկական գործիքը նախատեսված է բազմակի օգտագործման համար, ապա այն պատշաճ կերպով ստերիլիզացվում է` պահպանելով ստերիլիզացման բոլոր սանիտարահամաճարակային նորմերը: Մեր կլինիկայի բժիշկները անում են հնարավոր ամեն-ինչ, որպեսզի բուժման ընթացքում՝ դուք ունենաք միայն դրական էմոցիաներ և արդյունքում նաև առողջ և գեղեցիկ ժպիտ։

Մեր կլինիկայի հիմնական սկզբունքներն են

Փորձառու բժիշկներ

Մեր փորձառու և որակավորված բժիշկները կարող են ճշգրիտ ախտորոշել և սահմանել բերանի խոռոչի բուժման արդյունավետ սխեման։

Ժամանակակից սարքավորումներ

Մենք օգտագործում ենք նորագույն տեխնոլոգիաներ և նյութեր՝ ճշգրիտ ախտորոշման և հարմարավետ բուժման համար։

Անցավ և երաշխիքային բուժում

Մենք երաշխավորում ենք կատարած աշխատանքները։ Բուժման համար օգտագործում ենք ժամանակակից անզգայացման մեթոդները։

Արագ գրանցում և ճկուն գրաֆիկ

Կարող եք նաև գրանցվել՝ գրելով մեզ Direct-ում կամ Messenger-ում։

Անհատական մոտեցում

Բուժման պլանը կազմվում է անհատապես՝ հաշվի առնելով յուրաքանչյուր պացիենտի առանձնահատկությունները և ցանկությունները։

Անվճար խորհրդատվություն

Անվճար խորհրդատվությունից զատ, առաջարկում ենք նաև ճկուն գնային համակարգ։

«Ագաթ Դենթլ» կլինիկան գործում է առողջապահության նախարարության կողմից տրված պաշտոնական բժշկական լիցենզիայով։ Լիցենզիայի առկայությունը հաստատում է, որ բոլոր բժիշկներն ունեն համապատասխան մասնագիտական կրթություն և անցնում են պարբերական ատեստավորում։ Կլինիկայի սարքավորումները համապատասխանում են անվտանգության չափորոշիչներին և անցնում են պարտադիր ստուգումներ։ Բոլոր ստոմատոլոգիական ծառայությունները մատուցվում են գործող բժշկական նորմերին և պահանջներին համապատասխան։ Մենք ապահովում ենք բուժման ընթացքի թափանցիկությունն ու անվտանգությունը:

Մեր բժիշկները

Մեր փորձառու բժիշկներ կապահովեն արդյունավետ և արագ բուժում։

Առաքելյան Աննա

Թերապևտ – պարադոնտոլոգ

Ավելին

Արգելակյան Գագիկ

Օրթոպեդ

Ավելին

Քեհյան Սուսաննա

Ատամնաբույժ

Ավելին

Պրազյան Իրենա

Ատամնաբույժ

Ավելին

Մաշադյան Հասմիկ

Ատամնաբույժ

Ավելին

Լալազարյան Մարգարիտա

Ատամնաբույժ

Ավելին

Գործընկերներ