Մեր փորձառու բժիշկները կապահովեն Ձեր անթերի ժպիտը
Սկսած խնամքից, մինչև բարդ բուժում՝ մենք ապահովում ենք ժամանակակից և անցավ ծառայություններ ամբողջ ընտանիքի համար։ Վստահեք մեր բժիշկներին՝ առողջ ատամնաշար ունենալու համար։
Անվճար Խորհրդակցություն
Առաջին խորհրդատվությունը՝ ամբողջովին անվճար։
Արագ և անցավ բուժում
Ժամանակակից սարքավորումների և նյութերի կիրառում՝ ձեր հարմարավետության համար։
Փորձառու բժիշկներ
Ձեզ կբուժեն տարիների փորձառություն ունեցող բժիշկները։
Ծառայություններ
Մեզ մոտ կգտնեք ատամնաշարի հետ կապված ցանկացած խնդրի լուծում՝ առողջ և գեղեցիկ ժպիտ ունենալու համար:
Օրթոդոնտիա
Ատամնաշարի և կծվացքի տարբեր խնդիրների լուծում:
Ավելին
Օրթոպեդիա
Շարժական և անշարժ միջոցներով ատամնաշարի վերականգնում։
Ավելին
Վիրաբուժություն
Անվտանգ և անցավ վիրահատական միջամտությունների իրականացում։
Ավելին
Վերականգնում
Ատամների վերականգնում և բուժում։
Ավելին
Իմպլանտացիա
Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ իմպլանտների տեղադրում։
Ավելին
Էնդոդոնտիա
Նյարդի հեռացում, բուժում, պլոմբավորում։
Ավելին
Սպիտակեցում
Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ատամնաշարի սպիտակեցում և մաքրում:
Ավելին
Պարադոնտալոգիա
Լնդերի և հյուսվածքների հետ կապված խնդիրների ախտորոշում և բուժում։
Ավելին
«Ագաթ Դենթլ» ստոմատոլոգիական կլինիկան իր դռները բացել է այցելուների առաջ 2003 թվականից։ Մեր աշխատանքի հիմքում միշտ եղել է մի պարզ սկզբունք՝ «Երջանկությունը սկսվում է ժպիտից»։ Մենք ձգտում ենք դարձնել մարդկանց ավելի երջանիկ՝ պարգևելով՝ առողջ ատամներ, վստահ և շողշողուն ժպիտ։ Մեր բժիշկները ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ ատամների բուժումը չի ընկալվում որպես տհաճ պարտավորություն, այլ՝ որպես հնարավորություն բարելավելու առողջությունն ու արտաքին տեսքը։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բժշկին այցելելը առաջացնի միայն դրական զգացողություններ, իսկ ցանկացած միջամտություն անցնի առավելագույնս հարմարավետ՝ առանց ցավի և անհանգստության։
ԱվելինՄեր Բժիշկները
Մեր փորձառու բժիշկները կապահովեն արդյունավետ և արագ բուժում:
Մեր կլինիկայում օգտագործվում է ժամանակակից սարքավորումներ, որոնք ապահովում են ճշգրիտ ախտորոշում և հարմարավետ բուժում։ Մենք աշխատում ենք թվային ռենտգեն համակարգերով, որոնք տալիս են մանրամասն պատկերներ՝ նվազագույն ճառագայթումով։ Կարիեսի բուժման համար կիրառվում են բարձր ճշգրտության գործիքներ, որոնք պահպանում են ատամի առողջ հյուսվածքները։ Էսթետիկ ատամնաբուժությունում մենք օգտագործում ենք ժամանակակից նյութեր և 3D տեխնոլոգիաներ՝ իդեալական գույնը և ձևը ստանալու համար։ Ատամների մաքրման և սպիտակեցման պրոցեդուրաները կատարվում են վերջին սերնդի պրոֆեսիոնալ սարքավորումներով։ Իմպլանտացիայի ոլորտում մենք կիրառում ենք բարձրորակ իմպլանտներ, նաև իրականացնում ենք նախնական համակարգչային մոդելավորում։ Բոլոր գործիքները անցնում են խիստ ստերիլիզացում՝ ըստ միջազգային չափանիշների։ Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ բուժումը դառնում է ավելի արագ, անվտանգ և հարմարավետ հիվանդների համար։
Հիվանդների Կարծիքներ
Մեր կլինիկայի աշխատանքը կառուցում ենք որակի և թափանցիկության վրա։ Ծանոթացեք մեր հիվանդների՝ նաև այլ իրական կարծիքներին մեր Facebook և Instagram էջերում։
“Այստեղ դիմացի ատամներիս վինիրներ եմ դրել, արդյունքից շատ գոհ եմ, գույնը բնական, ձևը գեղեցիկ։ Անձնակազմը շատ հոգատար է, կլինիկան մաքուր, հագեցած ժամանակակից սարքավորումներով։