undefined

ԱՏԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ( ՌԵՍՏԱՎՐԱՑԻԱ )

Ատամի վերականգնումը իրենից ներկայացնում է ժամանակակից և էֆեկտիվ մեթոդների կոմպլեքս, որոնք ընդունակ են ատամին տալ ոչ միայն հիմնական ֆունկցիոնալ և ծամողական վերականգնում, այլ նաև ապահովել շլացուցիչ ժպիտ: Այսպիսի վերականգնումը կոչվում է նաև էսթետիկ կամ գեղարվեստական, որովհետև նրա վերջնական նպատակը ատամի արտաքին գրավիչ տեսքը ստանալն է:

Խնդիրներ, որոնք կարող է լուծել ատամի էսթետիկ վերականգնումը՝

  • Ատամի ոչ հարթ կառուցվածք
  • Ատամի մի մասի կամ 50%-ից ավելի կոտրվածք
  • Միջատամնային տարածությունների վերականգնում
  • Ատամի էմալի մգեցում
  • Ատամի հյուսվածքների մեծ մակերեսային ախտահարումներ

Միայն ֆունկցիոնալ և անատոմիապես ճշգրիտ կատարված ռեստավրացիան (պլոմբավորումը) կարող է վերականգնել ատամի բոլոր ֆունկցիաները:

Այդ պատճառով ատամի իրական ֆունկցիան վերականգնելու համար պետք է վերարտադրել նրա բնական կառուցվածքը: Եթե պլոմբավորումը կատարվի ոչ ճշգրիտ և հարթ, ապա ծամելու ընթացքում տեղի կունենա սննդի ոչ լիարժեք մանրացում: Բացի այդ, սխալ պլոմբավորման հետևանքով ատամի ծամողական ճնշումը կբաշխվի ոչ հավասարաչափ, այլ կընկնի ատամի սեփական հյուսվածքների վրա, որի պատճառով կարող է առաջանալ ատամի պատի կոտրվածք: Կարևոր է նաև, որ պլոմբանյութը նկատելի չլինի: Պետք է ընտրել ատամի գույնին համապատասխան պլոմբանյութ, ճիշտ հարթեցնել պլոմբային մակերեսը՝ ատամի էմալին համարժեք փայլ ստանալու համար:

Մեր ատամնաբուժարանում աշխատանքի համար մենք փորձում ենք ընտրել նյութեր փորձված արտադրողներից, որոնք այսօր խորհուրդ են տրվում շուկայում: Մեր հիվանդներին մենք միշտ իրավունք ենք տալիս ենք ընտրելու նյութը, որով պետք է վերականգնենք նրա ատամը: Այդ պահանջներին համապատասխանում են <լուսային> պլոմբաները :

Որակյալ  լուսային պլոմբանյութերի ինքնարժեքը բավականին բարձր է, ինչպես նաև շատ են այդպիսի ֆունկցիոնալ-էսթետիկ ռեստավրացիայի պատրաստմնան համար նախատեսված աշխատանքային ծախսերը: Այդ իսկ պատճառով, որակյալ արված պլոմբավորումները հիվանդների վրա էժան չեն նստում:

undefined

 

 

 

 

 

 

 

 

 

Մեր կողմից կատարված աշխատանքների օրինակները կարող եք դիտել այստեղ

 

ԱԴԳԵԶԻՎ  ԿԱՄՐՋԱՁԵՎ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ ԿՈՄՊՈԶԻՏՆԵՐԻՑ ԼՈՒՍԱԿԱՐԾՐԱՑՈՂ ՊԼՈՄԲԱՆՅՈՒԹԵՐՈՎ

Ագաթ Դենթալ ատամնաբուժարանի մասնագետները առաջարկում են բացակայող ատամի վերականգնման  շատ հետաքրքիր տարբերակ, որը կոչվում է ադգեզիվ կամրջաձև կոնստրուկցիա:

Այդ մեթոդի առավելությունները՝

  • Հենակետային ատամի մինիմալ հպում առանց նյարդերի հեռացման
  • Բացակայող ատամի վերականգնում մեկ բուժայցի ընթացքում առանց լաբորատոր փուլի
  • Ատամնային շարքի էսթետիկ և ֆունկցիոնալ ամբողջականության վերականգնում
  • Ծամողական ճնշման ոչ տրավմատիկ բաշխում մետաղական հիմքի բացակայության հաշվին
  • Ծնոտի ոսկրի դեստրուկցիայի պրոֆիլակտիկա

Համեմատաբար մատչելիգին մետաղակերամիկական կոնստրուկցիաների համեմատ:

Մեր կողմից կատարված աշխատանքների օրինակները կարող եք դիտել այստեղ

Ատամների արմատների բուժում (էնդոդոնտիյա)

Էնդոդանտիան, դա ատամնաբուժության այն բաժինն է, որը ուսումնասիրում է արմատուղիների մանիպուլյացիայի մեթոդիկան և տեխնիկան, այլ կերպ ասած` արմատի ներվի հեռացման, մաքրման և ատամի արմատի պլոմբավորման գործընթացը: Դա դժվար և բծախնդրություն պահանջող աշխատանք է, որը բժշկից պահանջում է մասնագիտական բարձր որակներ և մեծ փորձ:

Բուժման հաջողությունը կախված է հետևյալ հանգամանքներից.

- տարբեր դասերի ատամների խորշերի անատոմիայի առանձնահատկությունների իմացություն,

- բարձր տեխնոլոգիական սարքավուրումներից օգտվելու ունակություն,

- արմատուղիների մեխանիկական և հակամանրեային մշակման տեխնիկայի տիրապետում,

- արմատուղիների պլոմբավորման տեխնիկայի տիրապետում:

Ագաթ Դենթլ ատամնաբուժական կլինիկան ապահովված է ժամանակակից բոլոր սարքավորումներով և մեր կլինիկայում աշխատում են վերոնշյալ պահանջներին համապատասխանող որակավորված բժիկներ:

Արմատուղիների գրագետ բուժումը կարող է պահանջել մեկից ավելի այց և կօգնի փրկել նույնիսկ ուժեղ վնասված ատամները, կանխել սրացումները, որոնք կարող են բերել ատամի կորստյան: Մեզ մոտ Դուք կարող եք բուժել նույնիսկ իմաստության ատամները, մենք ձգտում ենք կոտրել դրանց բուժման անհնարինության համոզմունքը:  Էնդոդանտիկ մեթոդով լավ բուժված և վերականգնված ատամը կարող է դեռ շատ երկար ծառայել:undefined

Նկարում պատկերված են այն սարքավորումները, որոնք օգտագործվում են Ագաթ Դենթլ  կլինիկայում արմատուղիների երկարության չափման և մշակման համար:undefined

Ատամների մասնագիտական ​​մաքրում

 

Ի՞նչ է ատամների մասնագիտական ​​մաքրումը եւ ինչի՞ է դա անհրաժեշտ

Բերանի խոռոչի մասնագիտական հիգիենան ատամնաբույժի կաբինետում ատամների մասնագիտական մաքրման գործընթացն է: Պրոցեդուրայի ընթացքում ատամնաբույժը սահմանված կարգով վերացնում է ատամների բոլոր տեսակի նստվածքները, այդթվում.

- ատամնաքարերundefined

- փափուկ նստվածք

- պիգմենտային խիստ նստվածք

- «ծխողների նստվածք», եւ այլն:

Ատամները դառնում են մաքուր, հարթ եւ փայլուն:

 

Ինչու՞ է ատամնաքարը վտանգավոր

Ատամնաքարերը տեղակայված են ատամի մակերեսին՝ լնդի ծայրին, ինչպես նաև լնդի տակ: Դրանք բացասաբար են ազդում պարադոնտի վիճակի վրա (այսինքն՝ ատամը շրջապատող բոլոր հյուսվածքների վրա):

Ատամների նստվածքի նման, ատամնաքարերը միկրո օրգանիզմների կլաստեր են: Հետեւաբար, բացի այն բանից, որ ատամնաքարերը մեխանիկորեն ճնշում եւ վնասում են լնդերը, դրանց մանրէները լնդերի բորբոքում են առաջանցում, այն է՝ հանգեցնում են գինգիվիտի զարգացմանը:

Եթե ​​ժամանակին չհեռացնել լնդի վրայի ատամնաքարերը, մանրէները կարող են թափանցել լնդերի տակ՝ հանգեցնելով պարոդոնտի գրպան ու թարախի ձեւավորմանը, այսինքն՝ պարոդոնտիտ առաջացնել:

Պարոդոնտիտը հանգեցնում է ոսկրային հյուսվածքի կորստի, լնդերի իջեցմանը եւ ատամների արմատների մերկացմանը:

Ի լրումն,  պարոդոնտի հիվանդության հաճախակի հանդիպող ախտանիշեր են` վատշունչը, թույլատամները, պարոդոնտի գրպանում թարախի կուտակումը:

undefinedundefined

                           մինչև մաքրումը                                              մաքրումից հետո

Պարոդոնտիտը վտանգավոր հիվանդություն է: Այն կարող է հանգեցնել ատամների կորստի՝ դրանք շրջապատող հյուսվածքի բորբոքման հետևանքով ատամների թուլացման պատճառով: Իսկ այս բորբոքման պատճառը, ինչպես մենք տեսանք, ատամնաքարերի եւ բակտերիաների կուտակումն է: Բացի այդ, այնտեղ, որտեղ կա ատամնաքար, կան նաև մանրէներ: Իսկ որտեղ ատամների մակերեւույթի վրա մանրէներ են կուտակվում, այնտեղ ժամանակի ընթացքում կարիես է զարգանում: Հետեւաբար, բերանի խոռոչի պարբերական մասնագիտական ​հիգիենան կարիեսի կանխարգելման լավագույն մեթոդն է:

 

 Համապարփակ մասնագիտական ​​հիգիենա:

- խիտ ատամնաքարերի հեռացում («քարեր») ուլտրաձայնային եղանակով

- ատամնաքարերի հեռացում և ատամի հղկում "AirFlow" մեթոդով

- ատամների ֆոսֆորացում

Մեր կլինիկայում բերանի խոռոչի հիգիենան իրականացվում է միայն բժշկական բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների կողմից: Խորհուրդ է տրվում համապարփակ ատամների մաքրում իրականացնել 6 ամիսը մեկ անգամ: Այս գործընթացը օգնում է կանխել ատամի կարիեսն ու լնդերի հիվանդությունները:

ՍՊԻՏԱԿԵՑՈՒՄ

Մեր ատամներն ամեն օր ենթարկվում են այնպիսի ուտելիքների ազդեցությանը, որոնք իրենց բաղադրության մեջ ներկանյութեր են պարունակում: Որպես հետեւանք, ատամները դեղնում են, կորցնում են իրենց փայլը, եւ մեր ժպիտը այլեւս դադարում է հիացմունքի ու հպարտության առարկա լինել: Այս խնդրի օպտիմալ լուծում է

undefined հանդիսանում ատամների սպիտակեցումը: Մեր բժիշկներն օգտագործում են «ՈՒԼՏՐԱԴԵՆՏ» ընկերության բավական հայտնի տեխնոլոգիան: Այն թույլ է տալիս սպիտակեցնել ատամներն ընդամենը մեկ ժամում՝ առանց հիվանդին անհանգստություն պատճառելու: Պրոցեդուրայից հետո ատամներն ավելի առողջ ու փայլուն տեսք են ստանում: «ՈՒԼՏՐԱԴԵՆՏ» ընկերության տեխնոլոգիան չի վնասում ատամի էմալը, ինչպես նաեւ չի ազդում հիվանդի ընդհանուր առողջության վրա: Ընդ որում, սպիտակեցումից հետո ատամի էմալի մշակումը ֆոսֆորով երաշխավորում է ատամի հուսալի ամրապնդումը:

Կլինիկայի կողմից օգտագործվող տեխնոլոգիայի կարեւոր առավելությունը դրա երկարատեւ ազդեցությունն է (1-3 տարի)՝ կախված հիվանդի կողմից բժշկի համապատասխան առաջարկությունների պահպանումից:

Նախքան սպիտակեցման պրոցեդուրան, հիվանդը պետք է:

- Կատարի ատամների եւ բերանի խոռոչի հիգիենիկ մաքրում;

- Հեռացնի ատամնաքարերը;

- Բուժի կարիեսի կազմավորումները;

- Բերանի խոռոչի համապարփակ բուժում անցնի:

Ատամները սպիտակեցնելուց հետո հինգ օր հիվանդը պետք է ձեռնպահ մնա այնպիսի ուտելիքներից, որոնք ներկանյութեր են պարունակում (շոկոլադ, սուրճ), չծխի, եւ չօգտագործի մածուկներ, որոնք հղկող մասնիկներ ունեն:

undefined

                                                    մինչև                                                                   հետո

Մասնագիտական ​​սպիտակեցումը բաժանվում է երկու հիմնական խմբերի՝ կաբինետային սպիտակեցում և սպիտակեցում տնային պայմաններում՝ բժշկի հսկողության ներքո:

Տնային պայմաններում սպիտակեցումն ավելի դժվար է եւ պահանջում է տանը ամեն օր անցկացնել պրոցեդուրաներ: Պահանջվում է ամեն օր մի քանի ժամ օրվա ընթացքում, կամ գիշերը ատամներին հատուկ սպիտակեցնող գելով հատուկ կաղապար դնել: Տնային պայմաններում սպիտակեցումը կարող է 2-4 շաբաթ տևել (կախված է ատամների նախնական վիճակից, ցանկալի արդյունքից, եւ սպիտակեցման ընտրված համակարգից): 

undefined

                                                    մինչև                                                                   հետո

Սպիտակեցման գծով մասնագիտացման սերտիֆիկատները կարող եք դիտել Պատկերասրահ էջում:

ՊԱՐՈԴՈՆՏՈԼՈԳԻԱ

Կա այսպիսի մի արտահայտություն՝ <<պարոդոնտի հիվանդությունները ատամների լռակյաց թշնամիներն են>>: Քանի որ վաղ թե ուշ այդ խնդիրները կարող են բերել ատամների կորստի: Հիմնական վտանգը թաքնված է նրանում, որ հիվանդության սկիզբը կարող է ընթանալ առանց  նշանների, այսինքն  աննկատ հիվանդի համար: Այնպիսի

undefined

 սիմպտոմները ,ինչպիսիք են ատամնաքարերը և ատամի վրա այլ կուտակումները, լնդերի արյունահոսությունը ատամնեը մաքրելու ժամանակ կամ բերանի տհաճ հոտը, հաճախ հիվանդների կողմից ընկալվում են ՝որպես աննշան և ուշադրության ոչ արժանի: Այսպիսի հիվանդությունների պատճառները հաճախ ակնհայտ են, իսկ երբեմն անհնար է այն ճշգրիտ բացահայտել: Բոլոր պատճառները կարել է բաժանել երկու մասի՝ տեղային և ընդհանուր: Տեղային պատճառներին վերաբերում են անմիջապես բերանի խոռոչի 

անբարենպաստ գործոնները (թերի հիգիենա, ատամնային կուտակումներ, անորակ դրված պլոմբաներ և օրթոպեդիկ կոնստրուկցիաներ, արտաքին մեխանիկական գրգռիչներ և այլն): Ընդհանուր պատճառներն են՝ ներքին օրգանների և համակարգի տարբեր հիվանդություններ (Էնդոկրինային պոթոլոգիաներ, ստամոքսա-աղիքային տրակտի հիվանդություններ,արյան հիվանդություններ, իմունային համակարգի անբավարարություն և այլն):                                                                                                       

Պարոդոնտի բուժման մեթոդները բաժանվում են երկու խմբի ՝ կոնսերվատիվ (թերապևտիկ)  և վիրակատական: Բուժման մեթոդի ընտրությունը կախված է հիվանդության փուլից, այսինքն նրա խորությունից և զուգակցվող պոթոլոգիաներից: Երբեմն բավարար է անցկացնել  ռեգուլյար թերապևտիկ պրոցեդուրաներ, իսկ մյուս դեպքերում անխուսափելի է վիրահատական միջամտությունը:

Գինգիվիտ – Գինգիվիտը լնդերի բորբոքում է, որի ժամանակ դեռևս առկա չեն պարոդոնտալ լնդագրպանիկներ: Սուր գինգիվիտի սիմպտոմներն են ՝ այտուց,կարմրություն, լնդային ցավ, արյունահոսություն ծամելու և ատամները մաքրելու ընթացքում: Երբեմն լնդի վրա կարող են երևալ մանր խոցեր:

undefined

Պարոդոնտիտ – Պարոդոնտիտը լնդերի բորբոքում է, որը լորձաթաղանթից անցնում է ատամին շրջապատող և նրա կայունությունը ապահովող բոլոր հյուսվածքների վրա: Դրա հետևանքով տեղի է ունենում ատամնալնդային միացման քայքայումներ և ատամին շրջապատող ոսկրային հյուսվածքի նոսրացում, ինչը կարող է բերել ատամի շարժունակությանը և կորստին: Ադեկվատ բուժման բացակայության հետևանքով պարոդոնտալ գրպանիկների խորությունը հետզհետե խորանում է, տեղի է ունենում ոսկրի քայքայում և ատամի արմատի մերկացում: Արմատի մերկացման հետևանքով տեղի է ունենում ատամի գերզգայունություն քիմիական և ջերմային ազդակների նկատմամբ:                                                  

Պարոդոնտոզ – Պարոդոնտոզի ժամանակ գրեթե չեն լինում արյունահոսություններ և լնդային բորբոքումներ, չեն առաջանում լնդային գրպանիկներ, չկա ատամի շարժունակություն և տհաճ հոտ բերանի խոռոչից: Այն մինիմալ է կամ բացակայում է: Հաճախ պարոդոնտոզի հիմնական պատճառ է հանդիսանում ալվիոլյար ելյունը (ծնոտի ոսկրային հյուսվածքի քայքայում), ինչը բերում է  լնդի հավասարաչափ իջեցման և ատամի արմատի մերկացման: Պարոդոնտոզի բուժմանը պետք է մոտենալ կոմպլեքսային՝ ազդելով օրգանիզմի բոլոր կարևոր օրգանների վրա: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ոչ միայն տեղային, այլ նաև համընդհանուր պրոցեդուրաներ( ֆիտոթերապիա, վիտամինոթերապիա, լազերային թերապիա, աուտոգեմոթերապիա և այլն): Եվ իհարկե պարոդոնտոզի ուշացած փուլերի ժամանակ անխուսափելի են վիրահատական մեթոդները:

Պարոդոնտի հիվանդությունների բուժումը կախված է հիվանդության պատճառից և խորությունից:   Սկզբնական փուլում պետք է ի հայտ բերել և հնարավորության դեպքում վերացնել հիվանդության պատճառները (փոխել ոչ կայուն պլոմբաները և արհեստական պսակները), ապա պարտադիր անցկացնել բերանի խոռոչի մասնագիտական հիգիենա, հեռացնել ատամնափառը և ատամնաքարը, և միայն այդ ամենից հետո նշանակել տեղային և ընդհանուր բուժում:  undefined                                                                      Գինգիվիտի կամ պարոդոնտիտի թեթև աստիճանի ժամանակ ատամնաքարերը հեռացնում են սովորական մեթոդով՝ ուլտրաձայնային եղանակով և այլ գործիքների կիրառմամբ: Եթե պարոդոնտալ գրպանիկների խորությունը կազմում է 4-6 միլիմետր, ապա խոսքը գնում է միջին աստիճանի ծանրության մասին: Այս դեպքում սովորական գործիքների օգնությամբ անհնարին է հասնել լնդագրպանիկում առկա կուտակումներին: Ատամնաքարը և ատամնափառը որակյալ հեռացնելու համար անհրաժեշտ է կատարել լնդային կտրվածքներ, որպեսզի ստեղծվի աշխատանքային դաշտ պարոդոնտալ գրպանիկները մաքրելու համար: Եթե պարոդոնտիտի աստիճանը ծանր է և գրպանիկի խորությունը անցնում է 6 միլիմետրից և ծնոտի ոսկրի հաստությունը իջել է ատամի արմատի մեկ երկրորդից ավելին և ունենք ատամի շարժունակություն, ապա անհրաժեշտ է վիրահատական բուժում: Վիրահատությունը, որով կատարվում է այսպիսի պարոդոնտիտը ,կոչվում է լոսկուտային վիրահատություն: Ագաթ Դենթալ ատամնաբուժարանը Երևանի այն եզակի ատամնաբուժարաններից է, որը առաջարկում է պարոդոնտալ վիրահատությունների լայն սպեկտոր, որը իրականացնում է "New York Medical University"-ում  բարձր որակավորում ստացած  բժիշկ-պարոդոնտոլոգը: Ատամնաբուժարանում ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են կոնսուլտացիաներ  "New York Medical University"-ի պարոդոնտոլոգիայի և իմպլանտոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Գրեգորի Կազանջյանի կողմից:

undefined

Լոսկուտային վիրահատություն (պարոդոնտալ օջախների նվազեցման համար)

undefinedԼոսկուտային վիրահատություններին զուգահեռ հարկ եղած դեպքում կատարվում է ոսկրային հյուսվածքների տռանսպլանտացիա ալվիոլյար ելյունի հաստությունը բավարարելու համար: Բոլոր գործողություններից հետո լնդային լոսկուտը կարերի օգնությամբ տեղադրվում է համապատասխան դիրքում: Հետվիրահատական փուլը սովորաբար տևում է մի քանի օր՝ հետևելով բժշկի խորհուրդներին: Հետագայում կարերը քանդվում են բժշկի կողմից կամ ներծծվում են:

Ոսկրային պլաստիկա – Ոսկրային պլաստիկան կիրառվում է, երբ պարոդոնտալ հիվանդությունների հետևանքով նկատվում է ոսկրային հյուսվածքների զգալի կորուստ և անհրաժեշտ է վերականգնել ոսկրի ծավալը: Այս վիրահատությունը սովորաբար համակցվում է լաթային վիրահատության հետ: Լաթի (լոսկուտ) տակ տեղադրվում է ոսկրային տրանսպլանտանտ: Դա կարող է լինել կամ արհեստական ոսկրանյութ, կամ ոսկրային հյուսվածք՝ վերցված հիվանդի ծնոտի այլ հատվածից: Լաթը կարելուց հետո տեղի է ունենում իմպլանտանտի աստիճանաբար լավացում և ոսկրային հյուսվածքի մեծացում ատամի շրջանում:

Շրթունքների և թշերի սանձիկների պլաստիկա – Ինչպես բերանի խոռոչի նախադռան փոքր բացվածքը , այնպես էլ կարճ սանձիկները բերում են բերանի խոռոչի լորձաթաղանթի մշտական լարվածության: Այս լարվածությունը առաջացնում է լնդի իջեցում և ատամի վզիկների մերկացում: Այդ լարվածությունից ազատվելու համար  պետք է կատարել սանձիկների հատում: Դա կատարվում է վիրաբուժական եղանակով և մի քանի կտրվածքի օգնությամբ: Այնուհետև դրվում է կար: Գործողությունը կատարվում է տեղային անզգայացման տակ և բավականին անցավ է հիվանդների համար: Լավացման ընթացքը տևում է 3-7 օր:

Վեստիբուլոպլաստիկա (Բերանի նախադռան խորության մեծացում) - Հաճախ լնդերի հիվանդության պատճառ կարող է հանդիսանալ բերանի նախադռան բնածին փոքրությունը: Դա նշանակում է, որ լորձաթաղանթի անցումը թշին և շրթունքին (անցման ծալք) գտնվում է շատ մոտ լնդային եզրին և ատամների վզիկներին: Շրթունքների և թշերի շարժման ժամանակ լորձաթաղանթը անընդհատ գտնվում է լարվածության մեջ: Ժամանակի ընթացքում այս լարվածության պատճառով լինդը բարձրանում է՝ մերկացնելով ատամի վզիկները և արմատները: Այս խրոնիկ լարվածությունը քչացնելու համար կատարվում է հատուկ կտրվածք անցման շրջանում: Այս կտրվածքների լավանալուց հետո անցման ծալքը հեռանում է լնդային եզրից, և լորձաթաղանթի լարվածությունը թուլանում է: Դեղորայքային բուժումը կատարվում է անհատական: Բժշկի կողմից կարող են նշանակվել ինչպես տեղային պրոցեդուրաներ, այնպես էլ ընդհանուր բուժում:

undefined undefined

                                                                     

Տեղային պրոցեդուրաներ – Թրջոցներ, դեղորայքային ապլիկացիաներ, հատուկ թաղանթների տեղադրում լնդերի վրա, գելեր և քսուքներ, բերանի խոռոչի ողողման տարբեր հեղուկներ, լնդերի մերսում, ֆիզիոպրոցեդուրաներ, ատամի տարբեր մածուկների ռեգուլյար օգտագործում և այլն:                   Ընդհանուր բուժում – Անտիբիոտիկների, վիտամինների  ընդունում, արյան շրջանառությունը և իմունիտետը լավացնող պրեպարատներ, հակաօքսիդանտներ, բիոհավելումներ, օմեոպատիկ պրեպարատներ և այլն: Նաև հաշվի առնելով, որ պարոդոնտիտի ամենատհաճ հատկանիշներից է ատամի շարժունակությունը, հաճախ պետք է գալիս իրականացնել շինավորում (այսինքն՝ ատամների միացումը մեկը մյուսի հետ): Արդյունքում ամեն ատամ դառնում է ավելի քիչ շարժուն, որովհետև ֆիքսվում է հարևան ատամի հետ:

ՕՐԹՈՊԵԴԻԱ

1.Վինիրներ

Վինիրները իրենցից ներկայացնում են միկրոպրոթեզներ, որոնցով երեսպատվում են ժպիտի գծի մեջ մտնող ատամի դիմային մակերեսները,: Վինիրները թույլ են տալիս վերականգնել ինչպես առանձին վերցված, այնպես էլ մի շարք ատամների գույնը և ձևը: Ի տարբերություն շապիկների, նրանք ծածկում են ոչ թե ամբողջական ատամը, այլ նրա մեկ կամ երկու մակերեսները:

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Կառույցի պատրաստման արագությունը.  կոմպոզիտային վինիրների դեպքում բավական է մեկ բուժայցը
  • Երկարակեցություն, հատկապես կերամիկական վինիրների պատրաստման դեպքում
  • Հիանալի կոսմետիկ էֆեկտ՝ մետաղական և ոչ թափանցիկ այլ նյութերի բացակայության հաշվին: Ժամանակակից կերամիկան թափանցիկ է: Այն թափանցում է լույսը այնպես, որ տալիս է բնական ատամի տեսք:

 undefined

2. Լյումինիրներ

Լյումինիրը կերամիկական  զանգված է, որը տեղադրվում է ատամի մակերեսի վրա ինչպես վինիրը, սակայն այն ավելի բարակ է: Լյումինիրները գրեթե չեն պահանջում ատամի հղկում և այդ ամենով հանդերձ ամրությամբ չեն զիջում վինիրներին:

Լյումինիրների հիմնական նշանակությունը  ատամի և ատամնային շարքի դեֆեկտների վերացումը և հիվանդին ձյունաճերմակ ժպիտ պարգևելն է:

Լյումինիրների հիմնական առավելությունները

  • Պրակտիկորեն չի պահանջում ատամի հղկում
  • Տեղադրման արագություն (լյումինիրը տեղադրվում է մեկ կամ երկու բուժայցի ընթացքում)
  • Գրեթե չի պահանջում անզգայացում
  • Ժամանակավոր կոնստրուկցիաների կարիք չունի
  • Չի փոխում գույնը ՝ ի տարբերություն պլոմբանյութերի
  • Անվնաս է ատամների համար
  • Կրճատում է ատամի՝ կարիեսով վարակվելու հավանականությունը

Ատամի Էմալի ֆտորացում ցեմենտի (որով ֆիքսվում  է լյումինիրը) մեծ քանակությամբ  ֆտոր պարունակելու հաշվին:

 undefined

3.Արհեստական պսակ (շապիկ)

Արհեստական պսակը միանիշ անշարժ կոնստրուկցիա է, որը լրացնում է ատամի երևացող մասը:Այդ կառույցը պատրաստվում է հիվանդի ատամի անհատական չափսի ստացման եղանակով և լիարժեք կրկնօրինակում է ատամի անատոմիական ձևը, գույնը և այլ առանձնահատկությունները: Որակյալ արհեստական պսակը բացարձակ աննկատ է և լիաևժեք թաքցնում է ատամի դեֆեկտները՝ կոտրվածքները և այլ թերությունները: Բացի այդ, արհեստական պսակը օգտագործվում է այլ ատամնային կոնստրուկցիաների ֆիքսացիայի նպատակով:

Արհեստական պսակների դրական կողմերը . Ֆրոնտալ ատամներ

  • Էսթետիկություն
  • Երկարակեցություն և ամրություն
  • Գնային հասանելիություն
  • Ձուլովի կամ արհեստական պսակները չեն պահանջում ատամի խորը հղկում
  • Կերամիկական շապիկները իդեալական տարբերակ են դիմային ատամների պրոթեզավորման համար
  • Կերամիկական պսակները համատեղելի են ատամնային և լնդային հյուսվածքների հետ
  • Տեղադրված արհեստականպսակըանկենսունակատամիվրաերկարացնումէնրագործառությունը

 undefined

undefined

undefined

4.Պրոթեզավորում իմպլանտների վրա

Իմպլանտների վրա պրոթեզավորումը կայանում է նրանում, որ արհեստական ատամները Ֆիքսվում են ծնոտի ոսկրի մեջ ինտեգրված տիտանային շտիֆտերի (իմպլանտների) վրա: Ատամի իմպլանտացիայի վիրահատական փուլը տևում է միջինում 3-5 ամիս (այս ժամանակահատվածում տեղի է ունենում իմպլանտի և ոսկրի սերտաճում): Դրանից հետո  կարելի է անցնել պրոթեզավորման: Իմպլանտների վրա պրոթեզավորումը կարող է լինել շարժական և անշարժ:

Անշարժ պրոթեզավորում իմպլանտների վրա

Որպես կանոն անշարժ պրոթեզավորումը իմպլանտների վրա կատարվում է այն դեպքում, երբ հիվանդի մոտ բացակայում է մեկ կամ մի քանի ատամ:

 undefined

Շարժական պրոթեզավորում իմպլանտների վրա

Շարժական պրոթեզավորումը իմպլանտների վրա, որպես կանոն կատարվում է ինչպես ատամների ամբողջովին բացակայության դեպքում, այնպես էլ ատամների շատ քիչ թվաքանակի դեպքում: Այս դեպքի ժամանակ պրոթեզի կցումը իմպլանտի հետ կատարվում է միկրոկողպեքի օգնությամբ: Միկրոկողպեքի կեսը տեղադրվում է պրոթեզի վրա, իսկ մյուս կեսը՝ իմպլանտի վրա: Պրոթեզի վրա ճնշում գործադրելու ժամանակ այն հուսալի ֆիքսվում է իմպլանտի հետ և կայուն է մնում բերանի խոռոչում:

 undefined

5.Շարժական պրոթեզավորում

Մասնակի շարժական պրոթեզները օգտագործվում են մեկ կամ մի քանի ատամների կորստի ժամանակ և ատամնաշարի փոքր դեֆեկտների դեպքում: Այն կարող է նաև ծառայել՝ որպես խնդրի ժամանակավոր լուծում, մինչ վերջնական կոնստրուկցիայի պատրաստումը: Այն հարմար է այն առումով, որ չի հանվում բերանի խոռոչից և չի անհանգստացնում հիվանդին:

Լրիվ շարժական պրոթեզները օգտագործվում են ատամների ամբողջական կորուստների դեպքում  և փոխարինում են ծնոտը ամբողջությամբ:

undefined

undefined

undefined

Բյուգելային պրոթեզ

Սա շարժական պրոթեզի տարատեսակ է: Նրա անվանումը ծագում է  <bugel> բառից, որը նշանակում է կոր: Ի տարբերություն պլաստմասայից պատրաստված այլ համանման կոնստրուկցիաների, բյուգելի հիմքում ընկած է ձուլովի մետաղական հիմք, որի վրա դրվում է ակրիլային հիմքը և այնուհետև տեղադրվում են արհեստական ատամները: Բյուգելի ամուր հիմքը ազատում է ատամնատեխնիկին հաստ և ամուր պլաստմասայի շերտ պատրաստելուց: Դրա հաշվին կոնստրուկցիան ստացվում է ավելի փոքր և չափսերով, և ծավալով և դառնում է ավելի հարմար կրելու համար:

Առավելությունները

  • Բյուգելային պրոթեզի չափսերը, այսինքն հաստությունը և ծավալը, բավականին ցածր են, քան պլաստմասե պրոթեզներինը
  • Վերին ծնոտի վրա տեղադրման ժամանակ առկա է միայն բարակ մետաղական կոր, այլ ոչ թե մեծ ծավալով պլաստմասե զանգված, որը ծածկում է քմային հատվածը և չի թողնում հիվանդին լիարժեք զգալ սննդի համը, ինչպես նաև խոչընդոտում է խոսելու պրոցեսին
  • Ստորին ծնոտի պրոթեզավորման ժամանակ բյուգելային պրոթեզը չի խոչընդոտում լեզվի ազատ տեղաշարժմանը, ինչը կարևոր է թե ծամողական, թե խոսակցական առումներով
  • Բյուգելային պրոթեզի օգտագործման ժամկետները հասնում են 5 տարուն, իսկ դա 2 անգամ ավելի է ,քան այլ շարժական պրոթեզների օգտագործման ժամկետները
  • Ոսկրային և լնդային հյուսվածքները , որոնք անմիջապես շփվում են բյուգելային պրոթեզի հետ ,քիչ են օտրոֆիայի ենթարկվում: Հյուսվածքների օտրոֆիան վատացնում է ֆիքսացիան և առաջացնում է  ցավեր և այլ տհաճ զգացողություններ
  • Բյուգելային պրոթեզը տարբերվում է իր բարձր ամրությամբ, քանզի նրա հիմքում ընկած է ձուլովի մետաղական հիմք

undefinedundefined

ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Ատամի գագաթի ռեզեկցիա – Սա վիրաբուժական միջամտություն է, որը թույլ է տալիս անցավ վերացնել խրոնիկ պերիոդոնտիտը: Տվյալ գործողությունը տևում է 30-60 րոպե և կայանում է արմատի տակ գտնվող  թարախային պարկի (կիստա) հեռացման մեջ: Թարախային պարկի հետ միաժամանակ հեռացվում է արմատի մի մասը:Սկզբում բժիշկը կատարում է փոքրիկ կտրվածք լնդի վրա, այնուհետև ոսկրային հյուսվածքի հատվածում բացվում է անցք, որի միջոցով իրականացվում է արմատի և գոյացության հեռացումը: Տվյալ վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացման տակ և բոր մեքենայի և գչիրների օգնությամբ:

undefined

undefined

undefined

Թարախապարկ (Կիստա)

Ատամի թարախապարկի ախտանիշները - Թարախապարկը չափսերով մեծացած գրանուլացիոն հյուսվածք է ավելի քան 0.5 սանտիմետր տրամագծով: Այդ նորագոյացության զարգացումը ոսկրային հյուսվածքի մեջ հաճախ ընթանում է աննկատ և մի քանի տարիների ընթացքում: Այդ պատճառով թարախապարկերը ի հայտ են գալիս պատահական  ռենտգեն պատկերի վրա կամ այն ժամանակ, երբ պարկը պատռվում է և նրա պարունակությունը անցնում է ոսկրային հյուսվածքի մեջ:

Թարախապարկի առաջացման պատճառները – Պարկը, որը լցված է պաթոլոգիկ հեղուկով ,կարող է առաջանալ մի քանի պատճառներով ՝  

  • Չբուժված և բարդեցված կարիես, պուլպիտ կամ պերիոդոնտիտ                                                                                                     
  • Ատամի վնասվածք, մասնավորապես ատամի կոտրվածք
  • Արմատախողովակներիանորակ բուժում

Թարախապարկի բուժում – Առաջացման նախնական փուլում հնարավոր է թերապևտիկ բուժում,մասնավորապես պղնձի իոնների ներմուծմամբ դեպի արմատի գագաթ(դեպոֆորես): Եթե կոնսերվատիվ բուժման մեթոդները արդյունք չեն տալիս, ապա կատարվում է վիրահատական միջամտություն՝ ցիստոտոմիա (արմատի գագաթի հատում), ցիստեկտոմիա:  

Ցիստեկտոմիան ռադիկալ վիրահատական մեթոդ է, որի ժամանակ կատարվում է թարախապարկի լիարժեք հեռացում թաղանթի հետ միասին,այնուհետև կարվում է վերքը:

undefined

undefined

Ծնոտի պերիոստիտ – Սա բորբոքային պրոցես է, որի օջախը գտնվում է վերնոսկրում: Ծնոտի պերիոստիտը զարգանում է մի շարք ատամների բորբոքային պրոցեսների ընթացքում: Պերիոստիտի առաջացման պատճառները՝

  • Հիվանդ ատամները կարող են հանդիսանալ ծնոտում ինֆեկցիայի աղբյուր
  • Ժամանակին չբուժված ատամների բորբոքային պրոցեսները կարող են բերել ծնոտի ինֆեկցման
  • Ավելի հազվադեպ ախտածին միկրոօրգանիզմները թափանցում են ծնոտի մեջ, օրինակ՝ ծնոտի կոտրվածքի կամ դեմքի փափուկ հյուսվածքների տարածուն ինֆեկցիաների ժամանակ
  • Հնարավոր է նաև ինֆեկցիայի տարածում արյունատար կամ լիմֆատիկ անոթների միջոցով այլ բորբոքային օջախներից, օրինակ՝ տոնզիլիտների ժամանակ և այլ ինֆեկցիոն հիվանդություններից: Սա  ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ: Ավելի հաճախ ծնոտի պերիօստիտը առաջանում է պերիոդոնտիտի սրացումից կամ ատամի հեռացման բարդացումից, մասնավորապես, եթե դրան նախորդել է օրգանիզմի գերսառեցումը (գրիպ, անգինա):

Պերիօստիտի բուժումը ստոմատոլոգիական կլինիկայում ավելի հաճախ կատարվում է վիրահատական ճանապարհով: Տեղային անզգայումից հետո թարախային օջախի կենտրոնում կատարվում է կտրվածք՝ թարախին տալով արտահոսք,որից հետո 2-3 օրով դրվում է ռետինե դրենաժ:

undefined

undefined

Պերիկորոնիտ – Սա բորբոքային պրոցես է ,որը տեղակայվում է ծգտվող ատամի շրջակա լնդային հյուսվածքներում: Հաճախ ախտահարվում է ստորին ծնոտի իմաստության ատամի հատվածը: Այդ ժամանակ հիվանդի մոտ նկատվում են ծգտման բարդություններ՝ մասնավորապես իմաստության ատամի: Պատճառները մի քանիսն են՝

  • Իմաստության ատամի սխալ դիրք
  • Ատամի արմատների սխալ տեղակայում
  • Ատամի պարկի պատի հաստացում, որը շրջապատում է ատամի պսակը
  • Լնդի լորձաթաղանթի հաստացում, որի պատճառով դժվարանում է ատամի ծգտումը

Պերեկորոնիտի վիրահատական բուժումը կատարվում է հետևյալ կերպ՝ բժիշկը կտրվածք է իրականացնում ախտահարված լնդի հատվածում, այնուհետև հեռացվում է թարախային զանգվածը և լվացվում հատուկ անտիսեպտիկների օգնությամբ: Բոլոր վիրահատական գործողությունները կատարվում են տեղային անզգայացման տակ:

undefined undefined
undefined undefined
undefined undefined

Սանձիկ – Հաճախ դիմային ատամների ճեղքերը առաջանում են վերին շրթունքի կարճ սանձիկի պատճառով: Բրեկետ համակարգը տեղադրելուց առաջ կարևոր է հեռացնել այդ խոչընդոտը՝ ատամները մոտեցնելու համար: Վերին շրթունքի սանձիկը իրենից ներկայացնում է լորձաթաղանթի ծալվածք, որը առաջանում է լնդի՝ շրթունքին անցման շրջանում: Եթե նկատվել է վերին շրթունքի կարճ սանձիկ կամ նրա շատ մոտ տեղակայում ատամներին, ապա հիվանդի մոտ նկատվում է հետևյալ ֆունկցիոնալ խանգարումները՝

  • Ճեղքեր դիմացի ատամների շրջանում (դիաստեմա)
  • Ոչ արտահայտիչ ժպիտ՝ շրթունքների շարժունակության թերի լինելու պատճառով: Խոսքի արատներ կամ մի խումբ հնչյունների սխալ արտասանում
  • Շարժվելովշրթունքիհետևից՝սանձիկըիրհետտանումէմիջատամնայինպտկիկը:

Տարիքով մարդկանց մոտ այն անընդհատ առաջացնում է գրգռումներ և կարող է բերել լնդի իջեցման և ատամի վզիկի մերկացման: Երեխաների մոտ կծվացքի ձևավորման շրջանում կարող է առաջանալ դիմացի ատամների առաջնային դիրք: Ժամանակակից մեթոդներին տիրապետող բժշկի համար բարդ չէ հեռացնել դիմացի ատամների միջատամնային տարածությունը: Հարկավոր է վերացնել պատճառը՝ վերին շրթունքի կարճ սանձիկը, իսկ այնուհետև հետևանքը՝ միջատամնային ճեղքը:

undefined

undefined

ԱՏԱՄՆԵՐԻ ԻՄՊԼԱՆՏԱՑԻԱ

Իմպլանտալոգիան ստոմատոլոգիայում զբաղվում է կորցրած ատամների  կամ ատամնաշարերի ֆունկցիայի վերականգնմամբ:Կարելի է ասել, որ դա անշարժ պրոթեզավորման յուրահատուկ տեսակ է: Իմպլանտացիան կարող է փոխարինել շարժական պրոթեզավորմանը, և եթե որոշ դեպքերում շարժական պրոթեզի կիրառումը անհնարին է կամ դժվար՝ էսթետիկ նկատառումներից ելնելով, ապա ելքը այդ վիճակից ատամնային իմպլանտացիան է:

Ատամնային իմպլանտացիայի ժամանակ ծնոտի ոսկրային հաստության մեջ տեղադրվում է իմպլանտանտը, որը հետագայում ծառայում է որպես հենակետ ատամնային պրոթեզի համար:Ներկա պահին գոյություն ունի ատամնային իմպլանտանտների մեծ տեսականի, որոնցից յուրաքանչյուրը ունի իր առավելությունները և թերությունները:

Ատամնային իմպլանտացիան կատարվում է երեք փուլով: Առաջին փուլում իմպլանտանտը տեղադրվում է ծնոտի հաստության մեջ վիրահատական ճանապարհով: Սերտաճման ժամանակահատվածից հետո իմպլանտանտին կցվում է աբաթմենթը, որը կապող օղակ է հանդիսանում իմպլանտանտի և արհեստական պսակի միջև: Դա վիրահատության երկրորդ փուլն է: Այնուհետև տեղի է ունենում օստեոինտեգրացիա, որի ընթացքում իմպլանտանտը և ծնոտի ոսկորը սերտաճում են այնպես, որ իմպլանտանտը դառնում է ծնոտի մի մասնիկը: Երրորդ փուլում պատրաստվում է ատամնային պրոթեզը և կցվում է իմպլանտային համակարգին: Արդյունքում ստանում ենք բնականին շատ մոտ նոր ատամնաշար:

Իմպլանտացիայի բացարձակ հակացուցում է համարվում.

  • Արյունաստեղծ օրգանների և արյան հիվանդությունները, օրինակ՝ արյան մակարդելիության խնդիրները, որոնք դարձնում են ցանկացած վիրահատություն անհնարին, որովհետև առաջացնում են լուրջ արյունահոսություններ
  • Կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ (բնածին ու ձեռքբերովի): Դրա ամենավառ օրինակ են հանդիսանում նյարդային հիվանդությունները, որոնց ժամանակ հիվանդը կարող է ոչ ադեկվատ ընկալել բուժման գործընթացի մասին ինֆորմացիան և կանոնները:
  • Տարբեր օրգանների և օրգան-համակարգերի չարորակ նորագոյացություններ: Վիրահատական միջամտությունը այդ դեպքերում կարող է ազդել ուռուցքի աճի և տարածման վրա:
  • Հիվանդի իմունոլոգիական վիճակը: Վիրահատական միջամտությունը պահանջում է իմունային համակարգից բավականին ակտիվ և լարված աշխատանք հյուսվածքների նորմալ վերականգնման համար:
  • Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ: Իմպլանտացիան բավականին պահանջկոտ է շարակցական հյուսվածքի աճի և զարգացման հանդեպ:Այդ պատճառով այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են սկլերոդերմիան ,ռևմատիկ և ռևմատոիկ հիվանդությունները դարձնում են իմպլանտացիայի գործընթացը անհնար:
  • Տուբերկուլիոզը և նրա բարդությունները
  • Բերանի խոռոչի լորձաթաղանթի որոշ հիվանդություններ, որոնցից են խրոնիկ ռեցեդիվող ավտոզ ստոմատիտները, կարմիր գայլախտը, շեգրենի սինդրոմը ր այլն:
  • Առաջային տեսակի շաքարային դիաբետ

Ծամողական մկանների հիպերտոնուս, բրուքսիզմ:

undefined

undefinedundefined

undefined

undefinedundefined

undefined

ՕՐԹՈԴՈՆՏԻԱ

Օրթոդոնտիան լուծում է կծվածքիև ատամնաշարերի տարբեր խնդիրներ: Բացի էսթետիկ հարցերից կարող են առաջանալ նաև բազմաթիվ խնդիրներ՝ շնչառության խախտում,  խոսքի թերություններ, ատամների խիտ դասավորությունը պատճառ է դառնում ատամների բազմակի կարիեսի և լնդերի հիվանդությունների,  ծամիչ ֆունկցիայի խախտումը բերում է քունք-ստործնոտային հոդերի պրոբլեմների, ատամների մաշվածության, ինչպես նաև աղեստամոքսային խանգարումների: Այսպիսով օրթոդոնտիկ բուժման նպատակը ոչ միայն գեղեցիկ ժպիտն է, այլև բազմաթիվ հիվանդությունների պրոֆիլակտիկան: Այդ նպատակով գերադասելի է նախապես դիմել օրթոդոնտին արդյունքին առավել արագ հասնելու համար:

Կարևոր է նշել, որ ժամանակակից օրթոդոնտիան թույլ է տալիս ուղղել կծվածքը ցանկացած տարիքում: Որոշիչ  է ատամների և ոսկրային հյուսվածքի վիճակը: Տարիքային սահմանափակում չկա: Կոնսուլտացիան կօգնի ընտրել բուժման լավագույն տարբերակը:

Օրթոդոնտիկ բուժումը կատարվում է շարժական և ոչ շարժական մեթոդներով: Շարժական մեթոդի դեպքում կիրառվում են տարբեր սարքեր: Շարժական սարքերը նախընտրելի են մի շարք պատճառներով՝

- Հիգիենան դյուրին է, քանի որ սարքերը չեն ֆիքսվում ատամներին: Հնարավոր է հեշտությամբ հանել սարքերը, լվալ թե դրանք, թե ատամները, ապա նորից տեղադրել: Շարժական սարքերը հարմար են օգտագործման համար, քանի որ պատրաստվում են անհատական:

- Սարքերի կառուցվածքային բազմազանությունը թույլ է տալիս անցկացնել օրթոդոնտիկ բուժումը առանց մշտական ատամների հեռացման՝ տարբեր վիճելի դեպքերում:

- Բացառիկ դեպքերում՝ գործնական հանդիպումներ, քննություններ, հնարավոր է ժամանակավոր հանել սարքերը,  ի տարբերություն ոչ շարժական մեթոդի՝ապահովելով հարմարավետությունը բուժման ընթացքում՝ հատկապես մեծերի համար:

Անհատական մոտեցումը և մանրամասն կոնսուլտացիան հնարավորություն են տալիս ճիշտ ընտրություն կատարել: Օրթոդոնտիկ բուժումը պահանջում է համբերություն,  սակայն արդյունավետ բուժումը կարդարացնի ձեր սպասումները: Բուժման արդյունքը պահպանելու նպատակով հետևեք օրթոդոնտի խորհուրդներին:

Ծնոտների մոդելների օրինակները բուժումից առաջ և հետո կներկայացնեն բուժման արդյունավետությունը:

Մեր կողմից կատարված աշխատանքների օրինակները կարող եք դիտել այստեղ