undefined

ԱՏԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ( ՌԵՍՏԱՎՐԱՑԻԱ )

Ատամի վերականգնումը իրենից ներկայացնում է ժամանակակից և էֆեկտիվ մեթոդների կոմպլեքս, որոնք ընդունակ են ատամին տալ ոչ միայն հիմնական ֆունկցիոնալ և ծամողական վերականգնում, այլ նաև ապահովել շլացուցիչ ժպիտ: Այսպիսի վերականգնումը կոչվում է նաև էսթետիկ կամ գեղարվեստական, որովհետև նրա վերջնական նպատակը ատամի արտաքին գրավիչ տեսքը ստանալն է:

Խնդիրներ, որոնք կարող է լուծել ատամի էսթետիկ վերականգնումը՝

  • Ատամի ոչ հարթ կառուցվածք
  • Ատամի մի մասի կամ 50%-ից ավելի կոտրվածք
  • Միջատամնային տարածությունների վերականգնում
  • Ատամի էմալի մգեցում
  • Ատամի հյուսվածքների մեծ մակերեսային ախտահարումներ

Միայն ֆունկցիոնալ և անատոմիապես ճշգրիտ կատարված ռեստավրացիան (պլոմբավորումը) կարող է վերականգնել ատամի բոլոր ֆունկցիաները:

Այդ պատճառով ատամի իրական ֆունկցիան վերականգնելու համար պետք է վերարտադրել նրա բնական կառուցվածքը: Եթե պլոմբավորումը կատարվի ոչ ճշգրիտ և հարթ, ապա ծամելու ընթացքում տեղի կունենա սննդի ոչ լիարժեք մանրացում: Բացի այդ, սխալ պլոմբավորման հետևանքով ատամի ծամողական ճնշումը կբաշխվի ոչ հավասարաչափ, այլ կընկնի ատամի սեփական հյուսվածքների վրա, որի պատճառով կարող է առաջանալ ատամի պատի կոտրվածք: Կարևոր է նաև, որ պլոմբանյութը նկատելի չլինի: Պետք է ընտրել ատամի գույնին համապատասխան պլոմբանյութ, ճիշտ հարթեցնել պլոմբային մակերեսը՝ ատամի էմալին համարժեք փայլ ստանալու համար:

Մեր ատամնաբուժարանում աշխատանքի համար մենք փորձում ենք ընտրել նյութեր փորձված արտադրողներից, որոնք այսօր խորհուրդ են տրվում շուկայում: Մեր հիվանդներին մենք միշտ իրավունք ենք տալիս ենք ընտրելու նյութը, որով պետք է վերականգնենք նրա ատամը: Այդ պահանջներին համապատասխանում են <լուսային> պլոմբաները :

Որակյալ  լուսային պլոմբանյութերի ինքնարժեքը բավականին բարձր է, ինչպես նաև շատ են այդպիսի ֆունկցիոնալ-էսթետիկ ռեստավրացիայի պատրաստմնան համար նախատեսված աշխատանքային ծախսերը: Այդ իսկ պատճառով, որակյալ արված պլոմբավորումները հիվանդների վրա էժան չեն նստում:

undefined

 

 

 

 

 

 

 

 

 

Մեր կողմից կատարված աշխատանքների օրինակները կարող եք դիտել այստեղ

 

ԱԴԳԵԶԻՎ  ԿԱՄՐՋԱՁԵՎ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ ԿՈՄՊՈԶԻՏՆԵՐԻՑ ԼՈՒՍԱԿԱՐԾՐԱՑՈՂ ՊԼՈՄԲԱՆՅՈՒԹԵՐՈՎ

Ագաթ Դենթալ ատամնաբուժարանի մասնագետները առաջարկում են բացակայող ատամի վերականգնման  շատ հետաքրքիր տարբերակ, որը կոչվում է ադգեզիվ կամրջաձև կոնստրուկցիա:

Այդ մեթոդի առավելությունները՝

  • Հենակետային ատամի մինիմալ հպում առանց նյարդերի հեռացման
  • Բացակայող ատամի վերականգնում մեկ բուժայցի ընթացքում առանց լաբորատոր փուլի
  • Ատամնային շարքի էսթետիկ և ֆունկցիոնալ ամբողջականության վերականգնում
  • Ծամողական ճնշման ոչ տրավմատիկ բաշխում մետաղական հիմքի բացակայության հաշվին
  • Ծնոտի ոսկրի դեստրուկցիայի պրոֆիլակտիկա

Համեմատաբար մատչելիգին մետաղակերամիկական կոնստրուկցիաների համեմատ:

Մեր կողմից կատարված աշխատանքների օրինակները կարող եք դիտել այստեղ

Ատամների արմատների բուժում (էնդոդոնտիյա)

Էնդոդանտիան, դա ատամնաբուժության այն բաժինն է, որը ուսումնասիրում է արմատուղիների մանիպուլյացիայի մեթոդիկան և տեխնիկան, այլ կերպ ասած` արմատի ներվի հեռացման, մաքրման և ատամի արմատի պլոմբավորման գործընթացը: Դա դժվար և բծախնդրություն պահանջող աշխատանք է, որը բժշկից պահանջում է մասնագիտական բարձր որակներ և մեծ փորձ:

Բուժման հաջողությունը կախված է հետևյալ հանգամանքներից.

- տարբեր դասերի ատամների խորշերի անատոմիայի առանձնահատկությունների իմացություն,

- բարձր տեխնոլոգիական սարքավուրումներից օգտվելու ունակություն,

- արմատուղիների մեխանիկական և հակամանրեային մշակման տեխնիկայի տիրապետում,

- արմատուղիների պլոմբավորման տեխնիկայի տիրապետում:

Ագաթ Դենթլ ատամնաբուժական կլինիկան ապահովված է ժամանակակից բոլոր սարքավորումներով և մեր կլինիկայում աշխատում են վերոնշյալ պահանջներին համապատասխանող որակավորված բժիկներ:

Արմատուղիների գրագետ բուժումը կարող է պահանջել մեկից ավելի այց և կօգնի փրկել նույնիսկ ուժեղ վնասված ատամները, կանխել սրացումները, որոնք կարող են բերել ատամի կորստյան: Մեզ մոտ Դուք կարող եք բուժել նույնիսկ իմաստության ատամները, մենք ձգտում ենք կոտրել դրանց բուժման անհնարինության համոզմունքը:  Էնդոդանտիկ մեթոդով լավ բուժված և վերականգնված ատամը կարող է դեռ շատ երկար ծառայել:undefined

Նկարում պատկերված են այն սարքավորումները, որոնք օգտագործվում են Ագաթ Դենթլ  կլինիկայում արմատուղիների երկարության չափման և մշակման համար:undefined

Ատամների մասնագիտական ​​մաքրում

 

Ի՞նչ է ատամների մասնագիտական ​​մաքրումը եւ ինչի՞ է դա անհրաժեշտ

Բերանի խոռոչի մասնագիտական հիգիենան ատամնաբույժի կաբինետում ատամների մասնագիտական մաքրման գործընթացն է: Պրոցեդուրայի ընթացքում ատամնաբույժը սահմանված կարգով վերացնում է ատամների բոլոր տեսակի նստվածքները, այդթվում.

- ատամնաքարերundefined

- փափուկ նստվածք

- պիգմենտային խիստ նստվածք

- «ծխողների նստվածք», եւ այլն:

Ատամները դառնում են մաքուր, հարթ եւ փայլուն:

 

Ինչու՞ է ատամնաքարը վտանգավոր

Ատամնաքարերը տեղակայված են ատամի մակերեսին՝ լնդի ծայրին, ինչպես նաև լնդի տակ: Դրանք բացասաբար են ազդում պարադոնտի վիճակի վրա (այսինքն՝ ատամը շրջապատող բոլոր հյուսվածքների վրա):

Ատամների նստվածքի նման, ատամնաքարերը միկրո օրգանիզմների կլաստեր են: Հետեւաբար, բացի այն բանից, որ ատամնաքարերը մեխանիկորեն ճնշում եւ վնասում են լնդերը, դրանց մանրէները լնդերի բորբոքում են առաջանցում, այն է՝ հանգեցնում են գինգիվիտի զարգացմանը:

Եթե ​​ժամանակին չհեռացնել լնդի վրայի ատամնաքարերը, մանրէները կարող են թափանցել լնդերի տակ՝ հանգեցնելով պարոդոնտի գրպան ու թարախի ձեւավորմանը, այսինքն՝ պարոդոնտիտ առաջացնել:

Պարոդոնտիտը հանգեցնում է ոսկրային հյուսվածքի կորստի, լնդերի իջեցմանը եւ ատամների արմատների մերկացմանը:

Ի լրումն,  պարոդոնտի հիվանդության հաճախակի հանդիպող ախտանիշեր են` վատշունչը, թույլատամները, պարոդոնտի գրպանում թարախի կուտակումը:

undefinedundefined

                           մինչև մաքրումը                                              մաքրումից հետո

Պարոդոնտիտը վտանգավոր հիվանդություն է: Այն կարող է հանգեցնել ատամների կորստի՝ դրանք շրջապատող հյուսվածքի բորբոքման հետևանքով ատամների թուլացման պատճառով: Իսկ այս բորբոքման պատճառը, ինչպես մենք տեսանք, ատամնաքարերի եւ բակտերիաների կուտակումն է: Բացի այդ, այնտեղ, որտեղ կա ատամնաքար, կան նաև մանրէներ: Իսկ որտեղ ատամների մակերեւույթի վրա մանրէներ են կուտակվում, այնտեղ ժամանակի ընթացքում կարիես է զարգանում: Հետեւաբար, բերանի խոռոչի պարբերական մասնագիտական ​հիգիենան կարիեսի կանխարգելման լավագույն մեթոդն է:

 

 Համապարփակ մասնագիտական ​​հիգիենա:

- խիտ ատամնաքարերի հեռացում («քարեր») ուլտրաձայնային եղանակով

- ատամնաքարերի հեռացում և ատամի հղկում "AirFlow" մեթոդով

- ատամների ֆոսֆորացում

Մեր կլինիկայում բերանի խոռոչի հիգիենան իրականացվում է միայն բժշկական բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների կողմից: Խորհուրդ է տրվում համապարփակ ատամների մաքրում իրականացնել 6 ամիսը մեկ անգամ: Այս գործընթացը օգնում է կանխել ատամի կարիեսն ու լնդերի հիվանդությունները:

ՍՊԻՏԱԿԵՑՈՒՄ

Մեր ատամներն ամեն օր ենթարկվում են այնպիսի ուտելիքների ազդեցությանը, որոնք իրենց բաղադրության մեջ ներկանյութեր են պարունակում: Որպես հետեւանք, ատամները դեղնում են, կորցնում են իրենց փայլը, եւ մեր ժպիտը այլեւս դադարում է հիացմունքի ու հպարտության առարկա լինել: Այս խնդրի օպտիմալ լուծում է

undefined հանդիսանում ատամների սպիտակեցումը: Մեր բժիշկներն օգտագործում են «ՈՒԼՏՐԱԴԵՆՏ» ընկերության բավական հայտնի տեխնոլոգիան: Այն թույլ է տալիս սպիտակեցնել ատամներն ընդամենը մեկ ժամում՝ առանց հիվանդին անհանգստություն պատճառելու: Պրոցեդուրայից հետո ատամներն ավելի առողջ ու փայլուն տեսք են ստանում: «ՈՒԼՏՐԱԴԵՆՏ» ընկերության տեխնոլոգիան չի վնասում ատամի էմալը, ինչպես նաեւ չի ազդում հիվանդի ընդհանուր առողջության վրա: Ընդ որում, սպիտակեցումից հետո ատամի էմալի մշակումը ֆոսֆորով երաշխավորում է ատամի հուսալի ամրապնդումը:

Կլինիկայի կողմից օգտագործվող տեխնոլոգիայի կարեւոր առավելությունը դրա երկարատեւ ազդեցությունն է (1-3 տարի)՝ կախված հիվանդի կողմից բժշկի համապատասխան առաջարկությունների պահպանումից:

Նախքան սպիտակեցման պրոցեդուրան, հիվանդը պետք է:

- Կատարի ատամների եւ բերանի խոռոչի հիգիենիկ մաքրում;

- Հեռացնի ատամնաքարերը;

- Բուժի կարիեսի կազմավորումները;

- Բերանի խոռոչի համապարփակ բուժում անցնի:

Ատամները սպիտակեցնելուց հետո հինգ օր հիվանդը պետք է ձեռնպահ մնա այնպիսի ուտելիքներից, որոնք ներկանյութեր են պարունակում (շոկոլադ, սուրճ), չծխի, եւ չօգտագործի մածուկներ, որոնք հղկող մասնիկներ ունեն:

undefined

                                                    մինչև                                                                   հետո

Մասնագիտական ​​սպիտակեցումը բաժանվում է երկու հիմնական խմբերի՝ կաբինետային սպիտակեցում և սպիտակեցում տնային պայմաններում՝ բժշկի հսկողության ներքո:

Տնային պայմաններում սպիտակեցումն ավելի դժվար է եւ պահանջում է տանը ամեն օր անցկացնել պրոցեդուրաներ: Պահանջվում է ամեն օր մի քանի ժամ օրվա ընթացքում, կամ գիշերը ատամներին հատուկ սպիտակեցնող գելով հատուկ կաղապար դնել: Տնային պայմաններում սպիտակեցումը կարող է 2-4 շաբաթ տևել (կախված է ատամների նախնական վիճակից, ցանկալի արդյունքից, եւ սպիտակեցման ընտրված համակարգից): 

undefined

                                                    մինչև                                                                   հետո

Սպիտակեցման գծով մասնագիտացման սերտիֆիկատները կարող եք դիտել Պատկերասրահ էջում:

ՊԱՐՈԴՈՆՏՈԼՈԳԻԱ

Կա այսպիսի մի արտահայտություն՝ <<պարոդոնտի հիվանդությունները ատամների լռակյաց թշնամիներն են>>: Քանի որ վաղ թե ուշ այդ խնդիրները կարող են բերել ատամների կորստի: Հիմնական վտանգը թաքնված է նրանում, որ հիվանդության սկիզբը կարող է ընթանալ առանց  նշանների, այսինքն  աննկատ հիվանդի համար: Այնպիսի

undefined

 սիմպտոմները ,ինչպիսիք են ատամնաքարերը և ատամի վրա այլ կուտակումները, լնդերի արյունահոսությունը ատամնեը մաքրելու ժամանակ կամ բերանի տհաճ հոտը, հաճախ հիվանդների կողմից ընկալվում են ՝որպես աննշան և ուշադրության ոչ արժանի: Այսպիսի հիվանդությունների պատճառները հաճախ ակնհայտ են, իսկ երբեմն անհնար է այն ճշգրիտ բացահայտել: Բոլոր պատճառները կարել է բաժանել երկու մասի՝ տեղային և ընդհանուր: Տեղային պատճառներին վերաբերում են անմիջապես բերանի խոռոչի 

անբարենպաստ գործոնները (թերի հիգիենա, ատամնային կուտակումներ, անորակ դրված պլոմբաներ և օրթոպեդիկ կոնստրուկցիաներ, արտաքին մեխանիկական գրգռիչներ և այլն): Ընդհանուր պատճառներն են՝ ներքին օրգանների և համակարգի տարբեր հիվանդություններ (Էնդոկրինային պոթոլոգիաներ, ստամոքսա-աղիքային տրակտի հիվանդություններ,արյան հիվանդություններ, իմունային համակարգի անբավարարություն և այլն):                                                                                                       

Պարոդոնտի բուժման մեթոդները բաժանվում են երկու խմբի ՝ կոնսերվատիվ (թերապևտիկ)  և վիրակատական: Բուժման մեթոդի ընտրությունը կախված է հիվանդության փուլից, այսինքն նրա խորությունից և զուգակցվող պոթոլոգիաներից: Երբեմն բավարար է անցկացնել  ռեգուլյար թերապևտիկ պրոցեդուրաներ, իսկ մյուս դեպքերում անխուսափելի է վիրահատական միջամտությունը:

Գինգիվիտ – Գինգիվիտը լնդերի բորբոքում է, որի ժամանակ դեռևս առկա չեն պարոդոնտալ լնդագրպանիկներ: Սուր գինգիվիտի սիմպտոմներն են ՝ այտուց,կարմրություն, լնդային ցավ, արյունահոսություն ծամելու և ատամները մաքրելու ընթացքում: Երբեմն լնդի վրա կարող են երևալ մանր խոցեր:

undefined

Պարոդոնտիտ – Պարոդոնտիտը լնդերի բորբոքում է, որը լորձաթաղանթից անցնում է ատամին շրջապատող և նրա կայունությունը ապահովող բոլոր հյուսվածքների վրա: Դրա հետևանքով տեղի է ունենում ատամնալնդային միացման քայքայումներ և ատամին շրջապատող ոսկրային հյուսվածքի նոսրացում, ինչը կարող է բերել ատամի շարժունակությանը և կորստին: Ադեկվատ բուժման բացակայության հետևանքով պարոդոնտալ գրպանիկների խորությունը հետզհետե խորանում է, տեղի է ունենում ոսկրի քայքայում և ատամի արմատի մերկացում: Արմատի մերկացման հետևանքով տեղի է ունենում ատամի գերզգայունություն քիմիական և ջերմային ազդակների նկատմամբ:                                                  

Պարոդոնտոզ – Պարոդոնտոզի ժամանակ գրեթե չեն լինում արյունահոսություններ և լնդային բորբոքումներ, չեն առաջանում լնդային գրպանիկներ, չկա ատամի շարժունակություն և տհաճ հոտ բերանի խոռոչից: Այն մինիմալ է կամ բացակայում է: Հաճախ պարոդոնտոզի հիմնական պատճառ է հանդիսանում ալվիոլյար ելյունը (ծնոտի ոսկրային հյուսվածքի քայքայում), ինչը բերում է  լնդի հավասարաչափ իջեցման և ատամի արմատի մերկացման: Պարոդոնտոզի բուժմանը պետք է մոտենալ կոմպլեքսային՝ ազդելով օրգանիզմի բոլոր կարևոր օրգանների վրա: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ոչ միայն տեղային, այլ նաև համընդհանուր պրոցեդուրաներ( ֆիտոթերապիա, վիտամինոթերապիա, լազերային թերապիա, աուտոգեմոթերապիա և այլն): Եվ իհարկե պարոդոնտոզի ուշացած փուլերի ժամանակ անխուսափելի են վիրահատական մեթոդները:

Պարոդոնտի հիվանդությունների բուժումը կախված է հիվանդության պատճառից և խորությունից:   Սկզբնական փուլում պետք է ի հայտ բերել և հնարավորության դեպքում վերացնել հիվանդության պատճառները (փոխել ոչ կայուն պլոմբաները և արհեստական պսակները), ապա պարտադիր անցկացնել բերանի խոռոչի մասնագիտական հիգիենա, հեռացնել ատամնափառը և ատամնաքարը, և միայն այդ ամենից հետո նշանակել տեղային և ընդհանուր բուժում:  undefined                                                                      Գինգիվիտի կամ պարոդոնտիտի թեթև աստիճանի ժամանակ ատամնաքարերը հեռացնում են սովորական մեթոդով՝ ուլտրաձայնային եղանակով և այլ գործիքների կիրառմամբ: Եթե պարոդոնտալ գրպանիկների խորությունը կազմում է 4-6 միլիմետր, ապա խոսքը գնում է միջին աստիճանի ծանրության մասին: Այս դեպքում սովորական գործիքների օգնությամբ անհնարին է հասնել լնդագրպանիկում առկա կուտակումներին: Ատամնաքարը և ատամնափառը որակյալ հեռացնելու համար անհրաժեշտ է կատարել լնդային կտրվածքներ, որպեսզի ստեղծվի աշխատանքային դաշտ պարոդոնտալ գրպանիկները մաքրելու համար: Եթե պարոդոնտիտի աստիճանը ծանր է և գրպանիկի խորությունը անցնում է 6 միլիմետրից և ծնոտի ոսկրի հաստությունը իջել է ատամի արմատի մեկ երկրորդից ավելին և ունենք ատամի շարժունակություն, ապա անհրաժեշտ է վիրահատական բուժում: Վիրահատությունը, որով կատարվում է այսպիսի պարոդոնտիտը ,կոչվում է լոսկուտային վիրահատություն: Ագաթ Դենթալ ատամնաբուժարանը Երևանի այն եզակի ատամնաբուժարաններից է, որը առաջարկում է պարոդոնտալ վիրահատությունների լայն սպեկտոր, որը իրականացնում է "New York Medical University"-ում  բարձր որակավորում ստացած  բժիշկ-պարոդոնտոլոգը: Ատամնաբուժարանում ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են կոնսուլտացիաներ  "New York Medical University"-ի պարոդոնտոլոգիայի և իմպլանտոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Գրեգորի Կազանջյանի կողմից:

undefined

Լոսկուտային վիրահատություն (պարոդոնտալ օջախների նվազեցման համար)

undefinedԼոսկուտային վիրահատություններին զուգահեռ հարկ եղած դեպքում կատարվում է ոսկրային հյուսվածքների տռանսպլանտացիա ալվիոլյար ելյունի հաստությունը բավարարելու համար: Բոլոր գործողություններից հետո լնդային լոսկուտը կարերի օգնությամբ տեղադրվում է համապատասխան դիրքում: Հետվիրահատական փուլը սովորաբար տևում է մի քանի օր՝ հետևելով բժշկի խորհուրդներին: Հետագայում կարերը քանդվում են բժշկի կողմից կամ ներծծվում են:

Ոսկրային պլաստիկա – Ոսկրային պլաստիկան կիրառվում է, երբ պարոդոնտալ հիվանդությունների հետևանքով նկատվում է ոսկրային հյուսվածքների զգալի կորուստ և անհրաժեշտ է վերականգնել ոսկրի ծավալը: Այս վիրահատությունը սովորաբար համակցվում է լաթային վիրահատության հետ: Լաթի (լոսկուտ) տակ տեղադրվում է ոսկրային տրանսպլանտանտ: Դա կարող է լինել կամ արհեստական ոսկրանյութ, կամ ոսկրային հյուսվածք՝ վերցված հիվանդի ծնոտի այլ հատվածից: Լաթը կարելուց հետո տեղի է ունենում իմպլանտանտի աստիճանաբար լավացում և ոսկրային հյուսվածքի մեծացում ատամի շրջանում:

Շրթունքների և թշերի սանձիկների պլաստիկա – Ինչպես բերանի խոռոչի նախադռան փոքր բացվածքը , այնպես էլ կարճ սանձիկները բերում են բերանի խոռոչի լորձաթաղանթի մշտական լարվածության: Այս լարվածությունը առաջացնում է լնդի իջեցում և ատամի վզիկների մերկացում: Այդ լարվածությունից ազատվելու համար  պետք է կատարել սանձիկների հատում: Դա կատարվում է վիրաբուժական եղանակով և մի քանի կտրվածքի օգնությամբ: Այնուհետև դրվում է կար: Գործողությունը կատարվում է տեղային անզգայացման տակ և բավականին անցավ է հիվանդների համար: Լավացման ընթացքը տևում է 3-7 օր:

Վեստիբուլոպլաստիկա (Բերանի նախադռան խորության մեծացում) - Հաճախ լնդերի հիվանդության պատճառ կարող է հանդիսանալ բերանի նախադռան բնածին փոքրությունը: Դա նշանակում է, որ լորձաթաղանթի անցումը թշին և շրթունքին (անցման ծալք) գտնվում է շատ մոտ լնդային եզրին և ատամների վզիկներին: Շրթունքների և թշերի շարժման ժամանակ լորձաթաղանթը անընդհատ գտնվում է լարվածության մեջ: Ժամանակի ընթացքում այս լարվածության պատճառով լինդը բարձրանում է՝ մերկացնելով ատամի վզիկները և արմատները: Այս խրոնիկ լարվածությունը քչացնելու համար կատարվում է հատուկ կտրվածք անցման շրջանում: Այս կտրվածքների լավանալուց հետո անցման ծալքը հեռանում է լնդային եզրից, և լորձաթաղանթի լարվածությունը թուլանում է: Դեղորայքային բուժումը կատարվում է անհատական: Բժշկի կողմից կարող են նշանակվել ինչպես տեղային պրոցեդուրաներ, այնպես էլ ընդհանուր բուժում:

undefined undefined

                                                                     

Տեղային պրոցեդուրաներ – Թրջոցներ, դեղորայքային ապլիկացիաներ, հատուկ թաղանթների տեղադրում լնդերի վրա, գելեր և քսուքներ, բերանի խոռոչի ողողման տարբեր հեղուկներ, լնդերի մերսում, ֆիզիոպրոցեդուրաներ, ատամի տարբեր մածուկների ռեգուլյար օգտագործում և այլն:                   Ընդհանուր բուժում – Անտիբիոտիկների, վիտամինների  ընդունում, արյան շրջանառությունը և իմունիտետը լավացնող պրեպարատներ, հակաօքսիդանտներ, բիոհավելումներ, օմեոպատիկ պրեպարատներ և այլն: Նաև հաշվի առնելով, որ պարոդոնտիտի ամենատհաճ հատկանիշներից է ատամի շարժունակությունը, հաճախ պետք է գալիս իրականացնել շինավորում (այսինքն՝ ատամների միացումը մեկը մյուսի հետ): Արդյունքում ամեն ատամ դառնում է ավելի քիչ շարժուն, որովհետև ֆիքսվում է հարևան ատամի հետ:

ՕՐԹՈՊԵԴԻԱ

1.Վինիրներ

Վինիրները իրենցից ներկայացնում են միկրոպրոթեզներ, որոնցով երեսպատվում են ժպիտի գծի մեջ մտնող ատամի դիմային մակերեսները,: Վինիրները թույլ են տալիս վերականգնել ինչպես առանձին վերցված, այնպես էլ մի շարք ատամների գույնը և ձևը: Ի տարբերություն շապիկների, նրանք ծածկում են ոչ թե ամբողջական ատամը, այլ նրա մեկ կամ երկու մակերեսները:

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Կառույցի պատրաստման արագությունը.  կոմպոզիտային վինիրների դեպքում բավական է մեկ բուժայցը
  • Երկարակեցություն, հատկապես կերամիկական վինիրների պատրաստման դեպքում
  • Հիանալի կոսմետիկ էֆեկտ՝ մետաղական և ոչ թափանցիկ այլ նյութերի բացակայության հաշվին: Ժամանակակից կերամիկան թափանցիկ է: Այն թափանցում է լույսը այնպես, որ տալիս է բնական ատամի տեսք:

 undefined

2. Լյումինիրներ

Լյումինիրը կերամիկական  զանգված է, որը տեղադրվում է ատամի մակերեսի վրա ինչպես վինիրը, սակայն այն ավելի բարակ է: Լյումինիրները գրեթե չեն պահանջում ատամի հղկում և այդ ամենով հանդերձ ամրությամբ չեն զիջում վինիրներին:

Լյումինիրների հիմնական նշանակությունը  ատամի և ատամնային շարքի դեֆեկտների վերացումը և հիվանդին ձյունաճերմակ ժպիտ պարգևելն է:

Լյումինիրների հիմնական առավելությունները

  • Պրակտիկորեն չի պահանջում ատամի հղկում
  • Տեղադրման արագություն (լյումինիրը տեղադրվում է մեկ կամ երկու բուժայցի ընթացքում)
  • Գրեթե չի պահանջում անզգայացում
  • Ժամանակավոր կոնստրուկցիաների կարիք չունի
  • Չի փոխում գույնը ՝ ի տարբերություն պլոմբանյութերի
  • Անվնաս է ատամների համար
  • Կրճատում է ատամի՝ կարիեսով վարակվելու հավանականությունը

Ատամի Էմալի ֆտորացում ցեմենտի (որով ֆիքսվում  է լյումինիրը) մեծ քանակությամբ  ֆտոր պարունակելու հաշվին:

 undefined

3.Արհեստական պսակ (շապիկ)

Արհեստական պսակը միանիշ անշարժ կոնստրուկցիա է, որը լրացնում է ատամի երևացող մասը:Այդ կառույցը պատրաստվում է հիվանդի ատամի անհատական չափսի ստացման եղանակով և լիարժեք կրկնօրինակում է ատամի անատոմիական ձևը, գույնը և այլ առանձնահատկությունները: Որակյալ արհեստական պսակը բացարձակ աննկատ է և լիաևժեք թաքցնում է ատամի դեֆեկտները՝ կոտրվածքները և այլ թերությունները: Բացի այդ, արհեստական պսակը օգտագործվում է այլ ատամնային կոնստրուկցիաների ֆիքսացիայի նպատակով:

Արհեստական պսակների դրական կողմերը . Ֆրոնտալ ատամներ

  • Էսթետիկություն
  • Երկարակեցություն և ամրություն
  • Գնային հասանելիություն
  • Ձուլովի կամ արհեստական պսակները չեն պահանջում ատամի խորը հղկում
  • Կերամիկական շապիկները իդեալական տարբերակ են դիմային ատամների պրոթեզավորման համար
  • Կերամիկական պսակները համատեղելի են ատամնային և լնդային հյուսվածքների հետ
  • Տեղադրված արհեստականպսակըանկենսունակատամիվրաերկարացնումէնրագործառությունը

 undefined

undefined

undefined

4.Պրոթեզավորում իմպլանտների վրա

Իմպլանտների վրա պրոթեզավորումը կայանում է նրանում, որ արհեստական ատամները Ֆիքսվում են ծնոտի ոսկրի մեջ ինտեգրված տիտանային շտիֆտերի (իմպլանտների) վրա: Ատամի իմպլանտացիայի վիրահատական փուլը տևում է միջինում 3-5 ամիս (այս ժամանակահատվածում տեղի է ունենում իմպլանտի և ոսկրի սերտաճում): Դրանից հետո  կարելի է անցնել պրոթեզավորման: Իմպլանտների վրա պրոթեզավորումը կարող է լինել շարժական և անշարժ:

Անշարժ պրոթեզավորում իմպլանտների վրա

Որպես կանոն անշարժ պրոթեզավորումը իմպլանտների վրա կատարվում է այն դեպքում, երբ հիվանդի մոտ բացակայում է մեկ կամ մի քանի ատամ:

 undefined

Շարժական պրոթեզավորում իմպլանտների վրա

Շարժական պրոթեզավորումը իմպլանտների վրա, որպես կանոն կատարվում է ինչպես ատամների ամբողջովին բացակայության դեպքում, այնպես էլ ատամների շատ քիչ թվաքանակի դեպքում: Այս դեպքի ժամանակ պրոթեզի կցումը իմպլանտի հետ կատարվում է միկրոկողպեքի օգնությամբ: Միկրոկողպեքի կեսը տեղադրվում է պրոթեզի վրա, իսկ մյուս կեսը՝ իմպլանտի վրա: Պրոթեզի վրա ճնշում գործադրելու ժամանակ այն հուսալի ֆիքսվում է իմպլանտի հետ և կայուն է մնում բերանի խոռոչում:

 undefined

5.Շարժական պրոթեզավորում

Մասնակի շարժական պրոթեզները օգտագործվում են մեկ կամ մի քանի ատամների կորստի ժամանակ և ատամնաշարի փոքր դեֆեկտների դեպքում: Այն կարող է նաև ծառայել՝ որպես խնդրի ժամանակավոր լուծում, մինչ վերջնական կոնստրուկցիայի պատրաստումը: Այն հարմար է այն առումով, որ չի հանվում բերանի խոռոչից և չի անհանգստացնում հիվանդին:

Լրիվ շարժական պրոթեզները օգտագործվում են ատամների ամբողջական կորուստների դեպքում  և փոխարինում են ծնոտը ամբողջությամբ:

undefined

undefined

undefined

Բյուգելային պրոթեզ

Սա շարժական պրոթեզի տարատեսակ է: Նրա անվանումը ծագում է  <bugel> բառից, որը նշանակում է կոր: Ի տարբերություն պլաստմասայից պատրաստված այլ համանման կոնստրուկցիաների, բյուգելի հիմքում ընկած է ձուլովի մետաղական հիմք, որի վրա դրվում է ակրիլային հիմքը և այնուհետև տեղադրվում են արհեստական ատամները: Բյուգելի ամուր հիմքը ազատում է ատամնատեխնիկին հաստ և ամուր պլաստմասայի շերտ պատրաստելուց: Դրա հաշվին կոնստրուկցիան ստացվում է ավելի փոքր և չափսերով, և ծավալով և դառնում է ավելի հարմար կրելու համար:

Առավելությունները

  • Բյուգելային պրոթեզի չափսերը, այսինքն հաստությունը և ծավալը, բավականին ցածր են, քան պլաստմասե պրոթեզներինը
  • Վերին ծնոտի վրա տեղադրման ժամանակ առկա է միայն բարակ մետաղական կոր, այլ ոչ թե մեծ ծավալով պլաստմասե զանգված, որը ծածկում է քմային հատվածը և չի թողնում հիվանդին լիարժեք զգալ սննդի համը, ինչպես նաև խոչընդոտում է խոսելու պրոցեսին
  • Ստորին ծնոտի պրոթեզավորման ժամանակ բյուգելային պրոթեզը չի խոչընդոտում լեզվի ազատ տեղաշարժմանը, ինչը կարևոր է թե ծամողական, թե խոսակցական առումներով
  • Բյուգելային պրոթեզի օգտագործման ժամկետները հասնում են 5 տարուն, իսկ դա 2 անգամ ավելի է ,քան այլ շարժական պրոթեզների օգտագործման ժամկետները
  • Ոսկրային և լնդային հյուսվածքները , որոնք անմիջապես շփվում են բյուգելային պրոթեզի հետ ,քիչ են օտրոֆիայի ենթարկվում: Հյուսվածքների օտրոֆիան վատացնում է ֆիքսացիան և առաջացնում է  ցավեր և այլ տհաճ զգացողություններ
  • Բյուգելային պրոթեզը տարբերվում է իր բարձր ամրությամբ, քանզի նրա հիմքում ընկած է ձուլովի մետաղական հիմք

undefinedundefined

ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Ատամի գագաթի ռեզեկցիա – Սա վիրաբուժական միջամտություն է, որը թույլ է տալիս անցավ վերացնել խրոնիկ պերիոդոնտիտը: Տվյալ գործողությունը տևում է 30-60 րոպե և կայանում է արմատի տակ գտնվող  թարախային պարկի (կիստա) հեռացման մեջ: Թարախային պարկի հետ միաժամանակ հեռացվում է արմատի մի մասը:Սկզբում բժիշկը կատարում է փոքրիկ կտրվածք լնդի վրա, այնուհետև ոսկրային հյուսվածքի հատվածում բացվում է անցք, որի միջոցով իրականացվում է արմատի և գոյացության հեռացումը: Տվյալ վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացման տակ և բոր մեքենայի և գչիրների օգնությամբ:

undefined

undefined

undefined

Թարախապարկ (Կիստա)

Ատամի թարախապարկի ախտանիշները - Թարախապարկը չափսերով մեծացած գրանուլացիոն հյուսվածք է ավելի քան 0.5 սանտիմետր տրամագծով: Այդ նորագոյացության զարգացումը ոսկրային հյուսվածքի մեջ հաճախ ընթանում է աննկատ և մի քանի տարիների ընթացքում: Այդ պատճառով թարախապարկերը ի հայտ են գալիս պատահական  ռենտգեն պատկերի վրա կամ այն ժամանակ, երբ պարկը պատռվում է և նրա պարունակությունը անցնում է ոսկրային հյուսվածքի մեջ:

Թարախապարկի առաջացման պատճառները – Պարկը, որը լցված է պաթոլոգիկ հեղուկով ,կարող է առաջանալ մի քանի պատճառներով ՝  

  • Չբուժված և բարդեցված կարիես, պուլպիտ կամ պերիոդոնտիտ                                                                                                     
  • Ատամի վնասվածք, մասնավորապես ատամի կոտրվածք
  • Արմատախողովակներիանորակ բուժում

Թարախապարկի բուժում – Առաջացման նախնական փուլում հնարավոր է թերապևտիկ բուժում,մասնավորապես պղնձի իոնների ներմուծմամբ դեպի արմատի գագաթ(դեպոֆորես): Եթե կոնսերվատիվ բուժման մեթոդները արդյունք չեն տալիս, ապա կատարվում է վիրահատական միջամտություն՝ ցիստոտոմիա (արմատի գագաթի հատում), ցիստեկտոմիա:  

Ցիստեկտոմիան ռադիկալ վիրահատական մեթոդ է, որի ժամանակ կատարվում է թարախապարկի լիարժեք հեռացում թաղանթի հետ միասին,այնուհետև կարվում է վերքը:

undefined

undefined

Ծնոտի պերիոստիտ – Սա բորբոքային պրոցես է, որի օջախը գտնվում է վերնոսկրում: Ծնոտի պերիոստիտը զարգանում է մի շարք ատամների բորբոքային պրոցեսների ընթացքում: Պերիոստիտի առաջացման պատճառները՝

  • Հիվանդ ատամները կարող են հանդիսանալ ծնոտում ինֆեկցիայի աղբյուր
  • Ժամանակին չբուժված ատամների բորբոքային պրոցեսները կարող են բերել ծնոտի ինֆեկցման
  • Ավելի հազվադեպ ախտածին միկրոօրգանիզմները թափանցում են ծնոտի մեջ, օրինակ՝ ծնոտի կոտրվածքի կամ դեմքի փափուկ հյուսվածքների տարածուն ինֆեկցիաների ժամանակ
  • Հնարավոր է նաև ինֆեկցիայի տարածում արյունատար կամ լիմֆատիկ անոթների միջոցով այլ բորբոքային օջախներից, օրինակ՝ տոնզիլիտների ժամանակ և այլ ինֆեկցիոն հիվանդություններից: Սա  ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ: Ավելի հաճախ ծնոտի պերիօստիտը առաջանում է պերիոդոնտիտի սրացումից կամ ատամի հեռացման բարդացումից, մասնավորապես, եթե դրան նախորդել է օրգանիզմի գերսառեցումը (գրիպ, անգինա):

Պերիօստիտի բուժումը ստոմատոլոգիական կլինիկայում ավելի հաճախ կատարվում է վիրահատական ճանապարհով: Տեղային անզգայումից հետո թարախային օջախի կենտրոնում կատարվում է կտրվածք՝ թարախին տալով արտահոսք,որից հետո 2-3 օրով դրվում է ռետինե դրենաժ:

undefined

undefined

Պերիկորոնիտ – Սա բորբոքային պրոցես է ,որը տեղակայվում է ծգտվող ատամի շրջակա լնդային հյուսվածքներում: Հաճախ ախտահարվում է ստորին ծնոտի իմաստության ատամի հատվածը: Այդ ժամանակ հիվանդի մոտ նկատվում են ծգտման բարդություններ՝ մասնավորապես իմաստության ատամի: Պատճառները մի քանիսն են՝

  • Իմաստության ատամի սխալ դիրք
  • Ատամի արմատների սխալ տեղակայում
  • Ատամի պարկի պատի հաստացում, որը շրջապատում է ատամի պսակը
  • Լնդի լորձաթաղանթի հաստացում, որի պատճառով դժվարանում է ատամի ծգտումը

Պերեկորոնիտի վիրահատական բուժումը կատարվում է հետևյալ կերպ՝ բժիշկը կտրվածք է իրականացնում ախտահարված լնդի հատվածում, այնուհետև հեռացվում է թարախային զանգվածը և լվացվում հատուկ անտիսեպտիկների օգնությամբ: Բոլոր վիրահատական գործողությունները կատարվում են տեղային անզգայացման տակ:

undefined undefined
undefined undefined
undefined undefined

Սանձիկ – Հաճախ դիմային ատամների ճեղքերը առաջանում են վերին շրթունքի կարճ սանձիկի պատճառով: Բրեկետ համակարգը տեղադրելուց առաջ կարևոր է հեռացնել այդ խոչընդոտը՝ ատամները մոտեցնելու համար: Վերին շրթունքի սանձիկը իրենից ներկայացնում է լորձաթաղանթի ծալվածք, որը առաջանում է լնդի՝ շրթունքին անցման շրջանում: Եթե նկատվել է վերին շրթունքի կարճ սանձիկ կամ նրա շատ մոտ տեղակայում ատամներին, ապա հիվանդի մոտ նկատվում է հետևյալ ֆունկցիոնալ խանգարումները՝

  • Ճեղքեր դիմացի ատամների շրջանում (դիաստեմա)
  • Ոչ արտահայտիչ ժպիտ՝ շրթունքների շարժունակության թերի լինելու պատճառով: Խոսքի արատներ կամ մի խումբ հնչյունների սխալ արտասանում
  • Շարժվելովշրթունքիհետևից՝սանձիկըիրհետտանումէմիջատամնայինպտկիկը:

Տարիքով մարդկանց մոտ այն անընդհատ առաջացնում է գրգռումներ և կարող է բերել լնդի իջեցման և ատամի վզիկի մերկացման: Երեխաների մոտ կծվացքի ձևավորման շրջանում կարող է առաջանալ դիմացի ատամների առաջնային դիրք: Ժամանակակից մեթոդներին տիրապետող բժշկի համար բարդ չէ հեռացնել դիմացի ատամների միջատամնային տարածությունը: Հարկավոր է վերացնել պատճառը՝ վերին շրթունքի կարճ սանձիկը, իսկ այնուհետև հետևանքը՝ միջատամնային ճեղքը:

undefined

undefined

ԱՏԱՄՆԵՐԻ ԻՄՊԼԱՆՏԱՑԻԱ

Իմպլանտալոգիան ստոմատոլոգիայում զբաղվում է կորցրած ատամների  կամ ատամնաշարերի ֆունկցիայի վերականգնմամբ:Կարելի է ասել, որ դա անշարժ պրոթեզավորման յուրահատուկ տեսակ է: Իմպլանտացիան կարող է փոխարինել շարժական պրոթեզավորմանը, և եթե որոշ դեպքերում շարժական պրոթեզի կիրառումը անհնարին է կամ դժվար՝ էսթետիկ նկատառումներից ելնելով, ապա ելքը այդ վիճակից ատամնային իմպլանտացիան է:

Ատամնային իմպլանտացիայի ժամանակ ծնոտի ոսկրային հաստության մեջ տեղադրվում է իմպլանտանտը, որը հետագայում ծառայում է որպես հենակետ ատամնային պրոթեզի համար:Ներկա պահին գոյություն ունի ատամնային իմպլանտանտների մեծ տեսականի, որոնցից յուրաքանչյուրը ունի իր առավելությունները և թերությունները:

Ատամնային իմպլանտացիան կատարվում է երեք փուլով: Առաջին փուլում իմպլանտանտը տեղադրվում է ծնոտի հաստության մեջ վիրահատական ճանապարհով: Սերտաճման ժամանակահատվածից հետո իմպլանտանտին կցվում է աբաթմենթը, որը կապող օղակ է հանդիսանում իմպլանտանտի և արհեստական պսակի միջև: Դա վիրահատության երկրորդ փուլն է: Այնուհետև տեղի է ունենում օստեոինտեգրացիա, որի ընթացքում իմպլանտանտը և ծնոտի ոսկորը սերտաճում են այնպես, որ իմպլանտանտը դառնում է ծնոտի մի մասնիկը: Երրորդ փուլում պատրաստվում է ատամնային պրոթեզը և կցվում է իմպլանտային համակարգին: Արդյունքում ստանում ենք բնականին շատ մոտ նոր ատամնաշար:

Իմպլանտացիայի բացարձակ հակացուցում է համարվում.

  • Արյունաստեղծ օրգանների և արյան հիվանդությունները, օրինակ՝ արյան մակարդելիության խնդիրները, որոնք դարձնում են ցանկացած վիրահատություն անհնարին, որովհետև առաջացնում են լուրջ արյունահոսություններ
  • Կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ (բնածին ու ձեռքբերովի): Դրա ամենավառ օրինակ են հանդիսանում նյարդային հիվանդությունները, որոնց ժամանակ հիվանդը կարող է ոչ ադեկվատ ընկալել բուժման գործընթացի մասին ինֆորմացիան և կանոնները:
  • Տարբեր օրգանների և օրգան-համակարգերի չարորակ նորագոյացություններ: Վիրահատական միջամտությունը այդ դեպքերում կարող է ազդել ուռուցքի աճի և տարածման վրա:
  • Հիվանդի իմունոլոգիական վիճակը: Վիրահատական միջամտությունը պահանջում է իմունային համակարգից բավականին ակտիվ և լարված աշխատանք հյուսվածքների նորմալ վերականգնման համար:
  • Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ: Իմպլանտացիան բավականին պահանջկոտ է շարակցական հյուսվածքի աճի և զարգացման հանդեպ:Այդ պատճառով այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են սկլերոդերմիան ,ռևմատիկ և ռևմատոիկ հիվանդությունները դարձնում են իմպլանտացիայի գործընթացը անհնար:
  • Տուբերկուլիոզը և նրա բարդությունները
  • Բերանի խոռոչի լորձաթաղանթի որոշ հիվանդություններ, որոնցից են խրոնիկ ռեցեդիվող ավտոզ ստոմատիտները, կարմիր գայլախտը, շեգրենի սինդրոմը ր այլն:
  • Առաջային տեսակի շաքարային դիաբետ

Ծամողական մկանների հիպերտոնուս, բրուքսիզմ:

undefined

undefinedundefined

undefined

undefinedundefined

undefined

ՕՐԹՈԴՈՆՏԻԱ

Օրթոդոնտիան լուծում է կծվածքիև ատամնաշարերի տարբեր խնդիրներ: Բացի էսթետիկ հարցերից կարող են առաջանալ նաև բազմաթիվ խնդիրներ՝ շնչառության խախտում,  խոսքի թերություններ, ատամների խիտ դասավորությունը պատճառ է դառնում ատամների բազմակի կարիեսի և լնդերի հիվանդությունների,  ծամիչ ֆունկցիայի խախտումը բերում է քունք-ստործնոտային հոդերի պրոբլեմների, ատամների մաշվածության, ինչպես նաև աղեստամոքսային խանգարումների: Այսպիսով օրթոդոնտիկ բուժման նպատակը ոչ միայն գեղեցիկ ժպիտն է, այլև բազմաթիվ հիվանդությունների պրոֆիլակտիկան: Այդ նպատակով գերադասելի է նախապես դիմել օրթոդոնտին արդյունքին առավել արագ հասնելու համար:

Կարևոր է նշել, որ ժամանակակից օրթոդոնտիան թույլ է տալիս ուղղել կծվածքը ցանկացած տարիքում: Որոշիչ  է ատամների և ոսկրային հյուսվածքի վիճակը: Տարիքային սահմանափակում չկա: Կոնսուլտացիան կօգնի ընտրել բուժման լավագույն տարբերակը:

Օրթոդոնտիկ բուժումը կատարվում է շարժական և ոչ շարժական մեթոդներով: Շարժական մեթոդի դեպքում կիրառվում են տարբեր սարքեր: Շարժական սարքերը նախընտրելի են մի շարք պատճառներով՝

- Հիգիենան դյուրին է, քանի որ սարքերը չեն ֆիքսվում ատամներին: Հնարավոր է հեշտությամբ հանել սարքերը, լվալ թե դրանք, թե ատամները, ապա նորից տեղադրել: Շարժական սարքերը հարմար են օգտագործման համար, քանի որ պատրաստվում են անհատական:

- Սարքերի կառուցվածքային բազմազանությունը թույլ է տալիս անցկացնել օրթոդոնտիկ բուժումը առանց մշտական ատամների հեռացման՝ տարբեր վիճելի դեպքերում:

- Բացառիկ դեպքերում՝ գործնական հանդիպումներ, քննություններ, հնարավոր է ժամանակավոր հանել սարքերը,  ի տարբերություն ոչ շարժական մեթոդի՝ապահովելով հարմարավետությունը բուժման ընթացքում՝ հատկապես մեծերի համար:

Անհատական մոտեցումը և մանրամասն կոնսուլտացիան հնարավորություն են տալիս ճիշտ ընտրություն կատարել: Օրթոդոնտիկ բուժումը պահանջում է համբերություն,  սակայն արդյունավետ բուժումը կարդարացնի ձեր սպասումները: Բուժման արդյունքը պահպանելու նպատակով հետևեք օրթոդոնտի խորհուրդներին:

Ծնոտների մոդելների օրինակները բուժումից առաջ և հետո կներկայացնեն բուժման արդյունավետությունը:

Մեր կողմից կատարված աշխատանքների օրինակները կարող եք դիտել այստեղ

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՏԱՄՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Մեզ դիմած յուրաքանչյուր երեխա կստանա ատամնաբուժական լիարժեք ծառայություն: Մենք օգտագործում ենք երեխաների համար նախատեսված բուժման ժամանակակից, էֆեկտիվ և անվտանգ մեթոդներ: Մեր բժիշկները գիտեն նույնիսկ ամենաքմահաճ և անհանգիստ երեխային մոտեցման ձևը: Մենք կօգնենք մեր փոքրիկ հաճախորդին ընդմիշտ ձեռբազատվել վախից բժշկի և ատամնաբուժական սենյակի նկատմամբ և ատամնաբուժական յուրաքանչյուր գործընթացը կանցկացնենք առանց որևէ ցավի: Իսկ բուժումից հետո, յուրաքանչյուր երեխա անպայման կստանա իր համար նախատեսված հաճելի մի նվեր:

undefinedundefined

Մեր տեխնոլոգիան՝ դա

  • ռուս գիտնականների եզակի մշակումն է, որը ճանաչում և աջակցություն է ստացել առողջապահության ոլորտում աշխատող բազմաթիվ աշխատակիցների կողմից
  • ինովացիոն մեթոդ է պլազմայի ներմուծման օրգանիզմի հյուսվածքներ
  • գիտական և անվտանգ եղանակ է հյուսվածքներում ռեգեներացիաի պրոցեսի դրդման
  • մի շարք հիվանդությունների բուժման և պրոֆիլակտիկայի գիտական հիմնավորված մեթոդ է, որը լայն տարածում ունի կոսմետոլոգիայում, վնասվածքաբանությունում, օրթոպեդիայում, ուրոլոգիայում, ստոմատոլոգիայում, գինեկոլոգիայում բժշկության այլ բնագավառներում

 

«Պլազմոլիֆտինգ» տեխնոլոգիայի կիրառումը կոսմետտոլոգիայում

 

«Պլազմսլիֆտինգը»՝ ինովացիոն տեխնոլոգիա է, որի շրջանակներում անցկացնում են վերականգնող ներարկային միջամտություններ, որոնք թույլ են տալիս խթանել մաշկի բնական երիտասարդացման պրոցեսը և բարելավել որակը:

 

Ազդման սկզբունքը և առանձնահատկությսւնները «Պլազմոլիֆտինգ»  տեխնոլոգիայի կիրառման կոսմետոլոգիայում

 

«Պլազմոլիֆտինգ»-ի հիմքում ընկած  էարյան մշակման արտոնագրված մեթոդ, որը թույլ է տալի սառանձնացնել պլազման: Մաշկի մեջ ներմուծելիս պլազման կարգաորում է հյուսվածքային շնչառությունը, ջրային բալանսը, խթանում է կոլագենի, էլաստինի և միջբջջային նյութի առաջացումը: Տվյալ միջամտությունը նպաստում է մաշկային ծածկույթների պաշտպանիչ համակարգի ակտիվացմանը, հյուսվածքների արագացված լավացմանը և վերականգմանը:

 

Ցուցումներ.

 

  • Մաշկի տարիքային փոփոխութնուններ
  • Մաշկի վիճակի վատացում ֆոտոծերացումից հետո
  •  Ակնե և հետակնե
  •  Զգայուն , «սթրեսային» մաշկ
  •  Դերմատոլոգիական հիվանդություններ (ատոպիկ դերմատիտ, պսորիազ, դերմատիտ)

Հակացուցումներ.

  • Արյան սիստեմային հիվանդություններ
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  •  Սուր ինֆեկցիոն պրոցես
  • Անտիկոագուլյանտների նկատմամբ ալերգիա
  •  Հղիություն
  •  Լակտացիա

 

«Պլազմոլիֆտինգ» տեխնոլոգիայով անցկացվողմ իջամտության էֆեկտ

 

 Կլինիկական արդյունքներ

  • Միմիկական կնճիռների արտահայտվածության նվազում
  •  Ծերացման դանդաղեցում
  •  Դեմքի մաշկի տուրգոռի բարձրացում, ռելիեֆի բարելավում
  •  Հիպերպիգմենտացիայի և ֆոտոծերացման նշանների վերացում
  •  Ակնեի և հետակնեի բուժում
  •  Աչքերի շուրջ այտուցվածության և սև շրջանների նվազում
  •  Դեմքի գույնի բարելավում
  •  Մաշկի թեփոտվածության, չորության, քորի վերացում
  •  Մաշկի տեղային իմունիտետի բարձրացում
  • «նարնջի կեղև»-ի էֆեկտի արտահայտվածության նվազում

Բիոլոգիական ազդեցություն.

  • Կոլագենի սինթեզի արագացում դերմայում
  •  Հյուսվածքներում ռեգեներացիայի արագացում
  • Մաշկային բջիջներում մետաբոլիզմի ակտիվացում
  •  Ջրային և թթվածնային բալանսների նորմալացում

«Պլազմոլիֆտինգ» տեխնոլոգիայի առավելությունը

Միջամտություն, որը անցկացվումէ «պլազմոլիֆտինգ» տեխնոլոգիայով

  • Անվնաս է և բնական
  •  Չի նպաստում ալերգիկ ռեակցիաների և հյուսվածքների կողմից մերժման առաջացմանը
  • Մուտագեն վտանգի բացառում պացիենտի համար
  • Բացառում է տոքսիկ նյութերի օգտագործումը
  •  Բացառում է ինֆեկցման հավանականությունը

 

«Պլազմոլիֆտինգ»-ից առաջ և  հետո

undefined         undefined

 

undefined         undefined

 

Այլ կոսմետոլագիական միջամտությունների հետ համակցում

«Պլազմոլիֆտինգ»-ի անկասկած առավելություն է հանդիսանում էֆեկտիվ կիրառումը, որպես մոնոթերապիա կամ համակցումը այլ կոսմետոլոգիական միջամտութնունների հետ:

«Պլազմոլիֆտինգ»-ը թույլ է տալիս հասնել արտահայտված էսթետիկ էֆեկտի, ինչպես նաև կրճատել վերականգման ժամանակահատվածը, ինչի շնորհիվ պացիենտները կարճ ժամանակում կարող են վերադառնալ իրենց սովոր 1կենսակերպին:

  • Բիոռեվիտալիզացիա
  •  Ֆոտոերիտասարդացում
  •  Կոնտուրային պլաստիկա
  •  Լազերային թերապիա
  • Տրեդլիֆտինգ
  •  Քիմիական պիլինգներ

 

 

 

«Պլազմոլիֆտինգ» տեխնոլոգիայի կիրառումը ստոմատոլոգիայում

Ստոմատոլոգիայում «պլազմոլիֆտինգ» տեխնոլոգիան էֆեկտիվ կիրառվում է հյուսվածքներում ռեգեներացիայի դրդման համար: Տվյալ տեխնոլոգիայով իրականացվող միջամտությունը թույլ է տալիս շրջափակել պարօդոնտի շրջանում բորբոքային պրոցեսը, ինչպես նաև նպաստեւմ է լնդի ձևի, կառուցվածքի, գույնի վերականգնմանը, կանխում է ոսկրային հյուսվածքի ատրոֆիայի զարգացումը:

Ստոմատոլոգիայում «Պլազմոլիֆտինգ»  տեխնոլոգիայի  կիրառման առանձնահատկությունները  և ազդեցության մեխանիզմը

Աուտոլոգիկ պլազման ներմուծում են անմիջապես լնդի վնասված հյուսվածքներ,  իմպլանտի տեղադրման հատվածներ կամ ոսկրային պլաստիկայի անցկացում սինուս-լիֆտինգի շրջանում,  հեռացված ատամի հատված, օստիոսինթեզի կամ տեղադրված մեմբրանի, դիմածնոտային հատվածների փափուկ հյուսվածքներին ֆեկցիոն-բորբոքային պրոցեսների դեպքում: Աուտոլոգիկ պլազմայում առկա աճի տրոմբոցիտային ֆակտորները նպաստում են մազանոթների ներաճին, հեմոդինամիկայի օպտիմիզացմանը, հյուսվածքային շնչառությանը և նյութափոխանակությանը: Բացի այդ աուտոլոգիկ պլազման խթանում է ոսկրային հյուսվածքի ամրացման պրոցեսը, կոլագենի և ոսկրի մատրիքսի ձևավորում ոսկրային մորֆոգենետիկական կոլագենի սպիտակուցների մասնակցությամբ, ինչպես նաև ակտիվացնում է տեղային իմունիտետը:

Ցուցումներ.

  • Գեներալիզացված պարօդոնտիտ (1,2,3 աստիճանի)
  •  Գինգիվիտ
  • Լոկալիզացված պարօդոնտիտ
  •  Ալվեոլիտ
  • Իմպլանտացիա և ատամների հեռացման վիրահատություններ
  •  Պերիիմպլանտիտ
  •  Պարօդոնտի հյուսվածքների հիվանդությունների պրոֆիլակտիկա

 Էֆեկտ.

  • Արյունահոսության վերացում
  •  Պարօդոնտի հիվանդությունների պրոֆիլակտիկա
  •  Ատամների շարժունակության նվազում
  •  Ցավային սինդրոմի շրջափակում
  •  Բերանի խոռոչից տհաճ հոտի վերացում
  •  Լինդը ձեռք է բերում առողջ գույն և անատոմիական ձև
  •  Հեռացված ատամների շուրջ լավացման արագացում
  •  Պարօդոնտի հիվանդությունների պրոգրեսի կանխում
  • Իմպլանտի մերժման ռիսկի նվազում
  •  Իմպլանտի ինտեգրման օպտիմիզացում

 

Պացիենտների նկարներ

 «Պլազմոլիֆտինգ»-ից առաջ և հետո

undefined     undefined      

undefined     undefined

 

 

 "Ագաթ Դենթալ" կլինիկայում «Պլազմոլիֆտինգ» մեթոդը  իրականացնում  է  սերտիֆիկացված մասնագետ՝ Աննա Առաքելյանը,  ով  անցել  է  ուսուցում  Մոսկվա  քաղաքում, տեխնոլոգիայի հիմնադիր՝ Ռ. Ախմետովի մեթոդով:

 

undefined

 

undefined

 

undefined

 

undefined