Ագաթ Դենթլ ատամնաբուժական կլինիկան բացվել է 2003թ-ին: Մեր աշխատանքի առաջին իսկ օրվանից մեր կարգախոսն է` Երջանկությունը սկսվում է ժպիտից: Մենք փորձում ենք մեր հաճախորդներին երջանկացնել` նրանց պարգևելով առողջ ատամներ և անկրկնելի ժպիտ: Մեր կլինիկայի բժիշկները անում են հնարավոր ամեն-ինչ, որպեսզի undefinedմեր հաճախորդները ատամների բուժումն ընդունեն ոչ թե որպես պարտադրված տհաճ գործընթաց, այլ` անկրկնելի ժպիտի հաշվին իրենց արտաքինն ավելի գրավիչ դարձնելու հնարավորություն: Մենք կանենք ամեն-ինչ, որպեսզի բշժկին այցելությունը Ձեզ մոտ ուղղեկցվի միայն դրական էմոցիաներով, իսկ բժշկական միջամտությունը ցավի որևէ զգացում չառաջացնի:

Ագաթ Դենթլ ատամնաբուժական կլինիկայի բժշկական անձնակազմը բուժման ընթացքում օգտագործում է միայն վերջին սերնդի սարքավորումներն ու նյութերը, որոնք հաճախորդին ապահովում են առավելագույն անվտանգություն և հարմարավետություն:

Ագաթ Դենթլ ատամնաբուժական կլինիկայում ցավազրկման համար օգտագործում են միայն առաջատար արտադրողների ցավազրկողները:

Մեր հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար Ագաթ Դենթլ ատամնաբուժական կլինիկայի բժիշկները միանգամյա օգտագործման պարագաներն օգտագործում են միայն մեկ անգամ: Իսկ եթե բժշկական գործիքը նախատեսված է բազմակի օգտագործման համար, ապա այն պատշաճ կերպով ստերիլիզացվում է` պահպանելով ստերիլիզացման բոլոր սանիտարահամաճարակային նորմերը:

Ագաթ Դենթլ ատամնաբուժական կլինիկայի աշխատանքի հիմնական սկզբունքներն են.

- հոգատարություն դեպի հաճախորդները, որն արտահայտվում է ոչ միայն ժամանակին ցուցաբերած բուժմամբ, այլ մեզ դիմած բոլոր հաճախորդներին որակավորված մասնագետների տրամադրած խորհրդատվությամբ,

- բժշկական անձնակազմի բարձրակարգ որակավորումը, քանի-որ մենք բոլորից լավ գիտենք, որ միայն փորձառու և որակավորված բժիշկները կարող են ճշգրիտ ախտորոշել և սահմանել բերանի խոռոչի բուժման հետագա սխեման,  

- անվճար խորհրդատվություն,

- ճկուն գնային համակարգ,

- բոլոր կատարված աշխատանքների երաշխիք:

Որակյալ և ժամանակակից ատամնաբուժությունը Ձեր կատարյալ ժպիտի և առողջ բերանի խոռոչի գրավականն է: 

 Մեր կլինիկայի լիցենզիան`

undefined